Փոխարժեքներ
16 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործով» հերթական «դատական նիստը»։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` Ռուբեն Վարդանյանը երեք միջնորդություն է ներկայացրել դատարան:
Պաշտպանական կողմն ավելի վաղ դիմում էր ներկայացրել՝ նիստի արձանագրություններին ծանոթանալու համար: Դատական նիստի ժամանակ Վարդանյանը խնդրեց իր փաստաբան Աբրահամ Բերմանին ծանոթանալ նիստի արձանագրություններին նույնիսկ առանց իր մասնակցության:
Նիստը նախագահող դատավորը բավարարել է միջնորդությունը:
Բացի այդ, Վարդանյանը խնդրել է իրեն հնարավորություն տալ դատական բոլոր նիստերից առաջ առանձին հանդիպել իր փաստաբանի հետ, քանի որ իր մոտ որոշակի հարցեր են առաջանում, և ինքը ցանկանում է այդ հարցը քննարկել փաստաբանի հետ:
Այդ միջնորդությունը նույնպես բավարարվել է։
Վարդանյանի 3–րդ միջնորդությունը վերաբերում էր դատական արձանագրություններից քաղվածքների տրամադրմանը: Դատավորը նշեց, որ այդ նպատակով պետք է դատարան ներկայացվի համապտասխան ցուցակը, ըստ որի էլ փաստաթղթերը կհանձնվեն պաշտպանվող կողմին։
Վարդանյանն ընդգծել է, որ ցանկանում է ծանոթանալ դատարանի կողմից 6 ամսվա ընթացքում ներկայացված բոլոր միջնորդությունների վերաբերյալ որոշումների քաղվածքներին:
Ի պատասխան դատավորն ասել է, որ այդ քաղվածքների մի մասն արդեն իրենց է փոխանցվել, մյուսները կներկայացվեն:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 22-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: