կարևոր
718 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-15 16:23
Հասարակություն

Եղունգ ունես գլուխդ քորի վիճակ է, ծաղիկները արդեն թափում ենք, քաղաքական ենթատեքստ եմ տեսնում․ ծաղկավաճառ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր Ռուսաստան ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված տնտեսավարողների հետ հանդիպում էր կազմակերպել։

Հանդիպումից հետո ծաղկեգործ Արտակ Թովմասյանը լրագրողներին ասաց. «Մեր բոլոր հարցերը տվեցինք, պատասխանները ստացանք, բայց ոչ բոլոր պատասխաններն են մեզ գոհացնում»։

Նա նշեց, որ հարց են տվել՝  եթե մի մեքենայի մեջ մի քանի արտադրողի ծաղիկ է գնում՝ ամբողջ խմբաքանա՞կն է այրվելու, ասում են՝ այո։

«Պայմանավորվածությունն այնպես է, որ իրենք պետք է  գան ու բոլոր տնտեսությունները տեսնեն, ուսումնասիրեն և հետո տան ֆիտոսանիտարական ստուգման թուղթ։ Հարցը բարձրացրեցի՝ ֆիզիկապես չեք կարող բոլորին ստուգել կարճ ժամանակում, մարդիկ այս պահի դրությամբ ծաղիկ են թափում»,- ասաց Թովմասյանը

Հարցին՝ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ են այս ամենում, կապո՞ւմ են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, ծաղկեգործն ասաց. «Իհարկե, միանշանակ։ Եթե 15 տարի ծաղիկ եմ ուղարկել, եղել է և տրիպսով, ինչ-որ չափաքանակ այրել են, դա իմ խնդիրն է եղել, ես եմ պատժվել։ Իսկ եթե այսօր  համատարած չեն թողնում, ուրեմն դա քաղաքական է։ Իսկ թե ինչու է քաղաքական, չեմ կարող պատասխանել»։

Մանրամասն՝ տեսանյութում։