|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀԿ տնտեսական համաժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեկնաբանելով այն լուրերը, թե իբր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դավաճանել է իր թիմին, ասել է. «Կարծում եմ` ընդհանրապես ճիշտ չէ, որպեսզի վարչապետն ինչ-որ լուրեր մեկնաբանի: Ես առաջնորդվում եմ այն բացատրություններով, որոնք հրապարակավ տվել է Կարեն Կարապետյանը: Նրա հետ հանդիպում եմ ունեցել, որտեղ նա մանրակրկիտ ներկայացրել է հրաժարականի իր փաստարկները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են իր հրապարակային հայտարարությանը: Որևէ այլ ենթատեքստ ես չեմ տեսնում և այլ մեկնաբանությունների հետ համամիտ չեմ»:
Հարցին, թե որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ո՞ւմ թեկնածությունն է տեսնում Երեւանի քաղաքապետի պաշտոնում, վարչապետը պատասխանել է, որ այդ հարցի վերաբերյալ հանրապետության նախագահն իր խոսքը կասի: