|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Զինված խումբ էր, թե զինված խումբ չէր, քննիչն այդպիսի որոշում էր կայացրել, միջնորդել էր դատարան, սանկցիա վերցրել և կատարել քննչական գործողություն. լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր ՊԵԿ-ը 40 աշխատակցով «Առինջ մոլ»-ում ստուգումներ իրականացնում, զինված խո՞ւմբ էին վնասազերծելու:
«Մասնագետները գնահատել են՝ դատական սանկցիան կատարելու համար պետք է 4 հոգի, 40, թե՝ 140: Եթե որոշում կայացվեր, որ հազար հոգի է պետք, մենք այդ ռեսուրսն էլ կարող էինք տրամադրել»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ մարդիկ այդ ստուգումներում քաղաքական ենթատեքստ են տեսնում, Անանյանն արձագանքեց. «Դե, թող տեսնեն: Ես էլ, օրինակ, կենցաղային ենթատեքստ եմ տեսնում: Ամեն մեկը կարող է իր տեսակետն ասել»: