կարևոր
502 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-14 16:11
Հասարակություն

Քանի էս իշխանությունը ասում է՝ Արցախը սպառնալիք է, բեռ է, խնդիրը չեն լուծի․ Արտակ Բեգլարյան

Քանի էս իշխանությունը ասում է՝ Արցախը սպառնալիք է, բեռ է, խնդիրը չեն լուծի․ Արտակ Բեգլարյան

«Առ այսօր տեղի ունեցած զարգացումներն ու գործող իշխանությունների քաղաքական դիրքորոշումները ցույց են տալիս, որ ՀՀ կառավարությունը լուրջ բարեփոխումներ կամ ներառական, արդյունավետ քննարկումներ արցախցիների իրավունքների պաշտպանության համար չի անելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Հստակ քաղաքական դիրքորոշում ունեն, որ այն պահանջները, որ մենք ներկայացնում ենք, կամ դրա մի մասը իբր թե ՀՀ ազգային անվտանգության համար սպառնալիք են, սակայն ես կասեմ, որ հենց իրենց այդ դիրքորոշումն է սպառնալիք ազգային անվտանգությանը։ Դա վերաբերում է մեր վերադարձին Արցախ, մեր սեփականության, մշակութային ժառանգության պաշտպանությանը, գերիների ազատ արձակմանը և այլն»։