|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք քննարկումներ գնում են «Սասնա ծռեր»-ի մասով, և ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու: Նա նշեց, որ խնդիր է առաջադրել, որպեսզի ուսումնասիրեն, գտնեն խնդրի լուծման օրինական ճանապարհներն ու մեթոդները: «Բոլոր հնարավոր ճանապարհները քննարկվում են, որպեսզի դա լինի օրինական, արդար` հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը` «Սասնա ծռեր»-ի պաշտպաններն ասում են` դատական համարկարգն անկախ չի գործում ու շարժվում է իշխանությունների կամքով, Զեյնալյանն արձագանքեց. «Փաստաբանների տեսակետին ծանոթ չեմ, եթե կա այդպիսի կարծիք, պետք է դա ներկայացվի դատարանին, և դատաքննության փուլում դատարանն անդրադառնա դրանց»:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե «Սասնա ծռերի»-ի համաներման մասին է խոսվում, Զեյնալյանը նշեց, որ համաներման մասին ընդհանրապես միշտ է խոսվում: «Բոլորը, երբ ուզում, խոսում են դրա մասին, իսկ, առհասարակ, համաներման փաստաթուղթը ճիշտ կլինի, որպեսզի լինի գաղտնի, դա չի կարող լինել հրապարակային, և դրա վերաբերյալ որևէ մեկը չի կարող տալ ինֆորմացիա»,- ասաց նա:
Հարցին էլ` որպես իրավաբան, արդարադատության նախարար` «Սասնա ծռեր»-ի աջակիցների պայքարն ինչպե՞ս է գնահատում, Զեյնալյանն արձագանքեց. «Խնդիրը պետք է լուծի դատարանը, իսկ, ընդհանրապես, ապստամբության իրավունք իրականացնողները, երբ մտնում են այդ պրոցեսի մեջ, հաշվարկում են բոլոր հնարավոր ելքերը»: