կարևոր
499 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-12 17:48
Հասարակություն

Եկեղեցին հայապահպանման համար է անհանգստանում, անունը դրել են՝ քաղաքականության մեջ մտնել․ Հարություն Աղա֊Սարգսյան

«Հայ Առաքելական Եկեղեցին միշտ էլ իր դերն ունեցել է։ Մեր եկեղեցիներն ու հոգևորականները մասնակցել են պատերազմին, ու այդ ժամանակ նրանք համարվում էին ազգային գործիչներ, հերոսներ։ Իսկ այսօր նույն եկեղեցին՝ նույն հոգևորականները, որոնք մտահոգ են  հայապահպանությամբ, վարկաբեկվում են՝ անուններ դնելով», – ասել է ամերիկահայ մտավորական Հարություն Աղա-Սարգսյանը։

Նա հիշեցրել է, որ 1915 թ.-ին ևս եկեղեցին օգնում էր ֆիդայիներին, կերակրում որբերին, խնամում աղքատներին, ու դա ընկալվում էր որպես հայապահպանություն, իսկ այսօր, երբ եկեղեցին նույն կերպ ձայն է բարձրացնում՝ մտահոգված ազգի ապագայով, նրան մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ։

«Ինչպե՞ս կարող է այն ժամանակ հոգևորականին անվանել նվիրյալ, որովհետև վիրավոր է բուժել, փամփուշտ է կրել, բայց երբ այսօր Վեհափառն անհանգիստ է և ձայն է բարձրացնում, Սրբազաններն իրենց հայրենասիրական մտահոգություններն են հայտնում, սկսում են նրանց անվանել քաղաքական գործիչներ։ Ինչո՞ւ չեն տեսնում, որ սա նույն նվիրվածությունն է», – նշում է մտավորականը։

Ի վերջո, Աղա-Սարգսյանը ընդգծում է. «Երբ պարսիկն ու իսրայելցին կռվում են իրար հետ, և իմ Վեհափառը միջամտի՝ այ դա կլինի քաղաքականություն։ Բայց երբ նա բարձրաձայնում է հայապահպանության խնդիրների մասին, դա քաղաքականություն չէ, դա հոգևոր, ազգային պարտականություն է»։

Մանրամասն՝ տեսանյութում։