Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Նիկոլ Փաշինյանի հետ ունեն գրավոր պայմանավորվածություն, այն կապիտուլյացիայի պայմանագիրը, որին Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «խաղաղության պայմանագիր», շատ հստակ այդ փաստաթղթում ձևակերպումները կան, որ ազգային ուժերին, այն ուժերին, որ փորձում են նաև ռևանշիստական անվանելով սահմանափակել նրանց գործունեությունը, Փաշինյանն ունի գրավոր պայմանավորվածություն Ալիևի հետ՝ այդ գործընթացը իրականացնելու համար, որովհետև ու՞մ համար պարզ և հայտնի չի, եթե կա Դաշնակցությունը, թուրքերն ու ադրբեջանցիները չեն կարող Հայաստանում իրենց լավ զգալ, չի կարող Հայաստանը թրքացվել։
Մենք 135 տարի պայքարել ենք մեր ժողովրդի իրավունքների, մեր պետության, անկախության, ինքնիշխանության համար, և այո՛, այդ պայքարը կանգ չի առնելու, որևէ կերպ կանգ չի կանգ առնելու, իսկ ինչ վերաբերվում է Դաշնակցության փակելուն, եթե այս երկրում մի բան պետք է փակվի ու գործունեությունը կասեցվի, դա՝ ՔՊ-ն է։ Իսկ փորձերը Դաշնակցությանը կասեցնելու այս 130 տարվա մեջ շատ են եղել, հիմա այդ փակողները չկան, բայց Դաշնակցությունը կա ու լինելու է, որովհետև մեր նպատակը բխում է մեր ժողովրդի հավաքական շահերից, մեր պետությունից, իսկ մենք բացի պետությունը պաշտպանելուց, այլ բան չենք արել»,-դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան սաղաթելյանը։