|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Պետգույքի կառավարման կոմիտեն դիմել է դատարան՝ պահանջելով «Երևանյան կրկես» ՍՊԸ-ից բռնագանձում տարածելու միջոցով առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքը:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին, վարույթ ընդունելու հարցը դեռ լուծված չէ: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին:
«Երևանյան կրկես» ՍՊԸ-ն ստեղծվել է 2006թ.: Դրա 76.5%-ը 2019թ. նոյեմբերից պատկանում է «Տաշիր Կապիտալ»» ՓԲԸ-ին, որի տնօրենը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է՝ Նարեկ Կարապետյանը: