|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ պետկրկեսի ձիերից մեկը օրերս սիբիրախտից սատկել է:
Թերթը նշում է, որ ձիերը գտնվում են «10-ից 10» համալիրի ձիարշավարանում: Տեղեկությունը ճշտելու համար նախ դիմել են պետկրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանին: Նա թերթին ասել է. «Այո, ձիերից մեկը սատկել էր, բայց թե ինչ պատճառով` չգիտեմ: Գիտեմ միայն, որ լաբորատոր հետազոտություն է կատարվելու, և դրանից հետո պարզ կլինի»:
Իսկ «10-ից 10» համալիրի ձիարշավարանի աշխատակից Խորենը տեղեկացրել է. «Ձին դեկտեմբերի 11-ին է անկել, բայց հետազոտությունների արդյունքները դեռ պատրաստ չեն: Մի քանի օրից կտրվեն: Ըստ նախնական տեղեկության` դիահերձման ժամանակ պարզվել է, որ կենդանին երիկամների խնդիր է ունեցել: Թե հիմա ինչ կասի լաբորատորիան, չեմ կարող ասել»: