|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երևանի կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկի անկման պատճառը քրոնիկ հիվանդությունն է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանը:
«Սատկած կոկորդիլոսի դիահերձման արդյունքում պարզ դարձավ, որ տվյալ կենդանին 10 և ավելի տարի շարունակ քրոնիկ հիվանդություն է կրել: Այս պահին ես չեմ բարձրաձայնի, թե կոնկրետ ինչ հիվանդության մասին էր խոսքը: Լաբորատոր հետազոտությունների փորձաքննությունները ստանալուն պես անպայման արդյունքները կհրապարակվեն: Միայն ես չեմ եղել դիահերձմանն, այլև գործընթացին մասնակցել են Հայաստանի ագրարային համալսարանից, անասնաբուժական տեսչությունից: Նրանք ինձ հետ համակարծիք են եղել, որ կոկորդիլոսի անկման պատճառը եղել է քրոնիկ հիվանդությունը»,- նշել է Հովհաննիսյանը:
Նիդեռլանդների թագավորական կենդանաբանական այգու ներկայացուցիչ Յանոշ Շակոնն ասաց, որ կոկորդիլոսներն, ընդհանրապես, բավական ամրակազմ և ուժեղ կենդանիներ են, և այդ հիվանդության կլինիկական ախտանիշները տեսանելի չեն:
«Կենդանին վարքագծով չի կարողանում ցույց տալ, բացի այդ, կոկորդիլոսի ընդհանուր ստուգումը բարդ պրոցեդուրա է, քանի որ նախ՝ հեշտ չէ բռնելը, իսկ քնեցնելու և ստուգելու դեպքում՝ անկման ռիսկ կա»,- նկատեց Յանոշ Շակոնը։