|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը դիմել է դատարան՝ իր դեմ զրպարտությունը հերքելու համար:Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի կենդանաբանական այգու տնօրենը:
«Դիմել ենք դատարան: Այժմ իրավաբաններն աշխատում են այդ ուղղությամբ: Պետք է հերքումը պահանջենք այն ստվերի, որը նետված է իմ անձի և հենց կենդանաբանական այգու վրա»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ իր դեմ հնչած մեղադրանքները լինում են ամեն անգամ, երբ նոր քաղաքապետ է ընտրվում: Տնօրենի պնդմամբ՝ բողոքի ալիքը գրեթե միշտ նույնն է:
«Մեղադրանքների ցանկի մասով, որը պաշտոնապես ներկայացվել է, ստուգումներ են անցկացվում, այդ բոլոր կետերով իրավապահներն աշխատում են»,- ասաց Խաչատրյանը։