|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ներկայացվել հայցադիմում` ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրած civic.am լրատվամիջոցի և լրագրող Դավիթ Լևոնյանի, հայտնում են «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքից:
«Հայցադիմումն ընդունվել է վարույթ, առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին՝ նշված դատարանի «Արաբկիր» նստավայրում։
Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով հայցադիմում է ներկայացվել նաև ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին տեղեկություն առայժմ առկա չէ։
Նշված երկու գործերով Բագրատ Սրբազանի շահերը դատարանում ներկայացնելու է փաստաբան Աննա Փիլոսյանը»,- նշված է հայտարարության մեջ։