|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Կ. Պոլսո պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության վերաբերյալ կանոնագրությունը, ըստ որի՝ ընտրությանը մասնակցելու իրավունք ունեին միայն Պոլսո պատրիարքարանի երկու եպիսկոպոսները՝ տեղապահ Սահակ Մաշալյանն ու Արամ Աթեշյանը: Նախկինում ընտրություններին մասնակցում էին նաև այն եպիսկոպոսները, որոնք կա՛մ ծնունդով, կա՛մ էլ ծնողների կողմից Թուրքիայից էին: Իսկ այս կանոնադրությամբ այլ թեկնածուները, մասնավորապես՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, հնարավորություն չստացան մասնակցելու ընտրությանը:
85-րդ պատրիարքի ընտրությունները կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշել էր չբողոքարկել որոշումը: Սակայն հայկական համայնքից մի խումբ քաղաքացիներ հայց են ներկայացրել՝ ընտրական գործընթացը դադարեցնելու և չեղյալ հայտարարելու պահանջով: Այս պահանջով հանդես են եկել «Հանրային նախաձեռնության» անդամները: