|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված է հատուկ ժողով՝ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի մասնակցությամբ և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ:
Չնայած լուրերին, որ Աթեշյանը Հայաստան չի ժամանելու, Yerkir.am-ին Մայր աթոռի մամլո դիվանից տեղեկացրեցին, որ նա ժամանել է Հայաստան: Նշենք, որ հանդիպման նպատակը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման վերաբերյալ անհամաձայնությունների և խնդիրների հարթումը ու համատեղ լուծում գտնելն է:
Երեկ Թուրքիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ պահանջելով հորդորել Արամ Աթեշյանին` հրաժարական տալ: «Որպեսզի պատրիարքական ընտրություններն անցկացվեն արդար և թափանցիկ, խնդրում ենք Ձեզանից, որ խորհուրդ տաք Արամ Աթեշյան Սրբազանին՝ մի կողմ թողնել անձնական կրքերը և հրաժարվել փոխանորդի պաշտոնից, իսկ մեր հոգևորականներին առաջարկեք անկողմնակալ տեղապահ ընտրել»,- նշված էր նամակում: