|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունն առաջադրելու, աջակցելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մտադրության մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Բոլոր եկեղեցականներն էլ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հոգածության և հոգևոր իշխանության ներքո ծառայող սպասավորներ են: Եվ այդ իմաստով Վեհափառ հայրապետը երբևէ որևէ պարագայում տարբերություն չի դրել եկեղեցականների միջև: Այս պարագայում, այդ ընտրությանը կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր բավարարում են պահանջներին: Մասնավոր թեկնածու Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից առաջադրված չկա: Նրանք, ովքեր համապատասխանում են պահանջներին, հավասար պայմանների մեջ են գործելու»,-ասաց տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Մամուլում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մտադիր է Պոլսի պատրիարքի ընտրություններում առաջադրել և աջակցել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունը: