|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Civic-ի ստերին և ԵԱՀԿ ԽՎ-ում տեղի ունեցածին։
«Կարելի է անվերջ հետևել քպ-ական բարոյականության անկումին, ստին ու տգիտությանը և երբեք չտեսնել հատակը։
ՔՊ խոսափող Civic-ը գրել է ու քպ-ամերձ ինչ-որ կայքեր տարածել, թե ես ԵԱՀԿ ԽՎ-ում «գողացել եմ քվեարկության թերթիկը և չեմ ներկայացել նիստին, որ չքվեարկեմ քպ-ական Ս․ Խանդանյանի օգտին»։
1․ Ինքնս ինձանից քվեաթեթիկ գողանալու իմաստը ո՞րն է։ Որպես ԵԱՀԿ ԽՎ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի մշտական անդամ՝ ես ունեմ մեկ քվեաթերթիկ, որով մասնակցում եմ հանձնաժողովի բոլոր քվեարկություններին և ընտրություններին։ Դա իմ՝ որպես հանձնաժողովի մշտական անդամի քվեաթերթիկն է։
2․ Տվյալ Հանձնաժողովի նախագայի թեկնածու Սարգիս Խանդանյանին բնականաբար չէի ընտրի և ԵՐԲԵՔ ՉԵՄ ԸՆՏՐԻ այն քաղաքական ուժի ներկայացուցչին, ով ուրացել և ուրանում է Արցախը։ Չէի ընտրի մի մարդու, ով չմիացավ Բաքվի բանտերում կեղեքվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին իմ նախաձեռնությանը։ Ցավոք, այսպիսին է պաշրոնական Հայաստանի քաղաքականությունը։
3․ Քվեաթերթիկն իմ ձայնի և իմ անձնական քաղաքական-արժեքային դիրորոշման դրսևորումն է։ Իմ քաղաքական ձայնի կամ կեցվածքի դրսևորումը իմ անձնական քաղաքական որոշումն է և իմ կամարտահայտությունը։
4․ Ս․ Խանդանյանը ընդամենը քպ-ն է ներկայացնում և ոչ՝ Հայաստանը։ Եվ որքան անմեղսունակ պետք է լինել՝ կարծելու, թե վերջինիս պիտի ընտրեի․․․
Հ․Գ․ Ահա ԼՂ-ին, ռազմագերիներին և Արցախի մշակութային ցեղասպանությանը վերաբերող իմ նախաձեռնությունը, որին չմիացան Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը»։