|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը քննադատել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքերն այն մասին, որ Բաքվի հետ բանակցությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում միջազգային հեղինակություն ունեն, և դա լեգիտիմություն է ավելացնում դրանց։
«Մենք ուշադրություն ենք դարձրել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի այն հայտարարությանը, որ Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում բանակցությունները միջազգային հեղինակություն ունեն, և դա լեգիտիմություն է հաղորդում դրանց: Գիտեք՝ Արևմուտքին հաճոյանալու համար ամեն դեպքում պետք չէ հասնել ծայրահեղության և անհեթեթության մեջ ընկնել: Ցավոք, նման բաներ ասող մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը», - ասել է Զախարովան։
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հարավային Կովկասում իսկապես կայուն խաղաղության հաստատման այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը 2020-2022 թվականներին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքն է:
«Վաշինգտոնն ու Բրյուսելը կա՛մ ուղղակիորեն կրկնօրինակել են դրանք, հիշեցնում եմ նրանց, ովքեր խոսում են Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակների ավելի մեծ լեգիտիմության մասին, կա՛մ փոխել են դրանք՝ ելնելով իրենց պատեհապաշտական շահերից»,- ասել է Զախարովան։