|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Արմենիա» ՀԲԿ-ում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ։
Նախնական քննության տվյալներով՝ սեպտեմբերի 21-ին «Անհայտ էթոլոգիա, կոմա» ախտորոշմամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ, ով նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում հարձակվել է բուժաշխատողների վրա, կաթիլային միացման համար նախատեսված մետաղյա ձողով հարվածել է վերակենդանացման բաժանմունքի բժշկին։ Բժշկական կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա դեպքի վայր է ժամանել ոստիկանը, սակայն քաղաքացին բռնություն է գործադրել նաեւ նրա նկատմամբ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացու դիմադրությունը կանխելու համար ոստիկանն իրեն ամրակցված 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակից արձակել է կրակոցներ։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: