|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ձեռք է բերել անասնաբուժական փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին պետկրկեսին պատկանող ձին սատկել է սիբիրախտից: Ասել է թե՝ սիբիրախտը Վարդենիսից հասել է մայրաքաղաք:
Կրկեսի ձիերը պահվում են «10-ից 10» համալիրի ձիարշավարանում: «Ժողովուրդ»-ը, այնուամենայնիվ, փորձեց ձիարշավարանից պարզել, թե որն է ձիու անկման պատճառը: «10-ից 10» համալիրի աշխատակից Խորենը թերթի հետ զրույցում համառորեն պնդեց, որ դեռ փորձաքննության պատասխանը չկա, բացի այդ, ձին ունեցել է երիկամի խնդիր: Թե ինչ կամ ինչու են թաքցնում ձիարշավարանում, այդպես էլ անհասկանալի մնաց:
Նշված ձիարշավարանը պատկանում Է «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին (ձվերի Խաչիկ):