Միասին կարող ենք
կարևոր
6874 դիտում, 8 ամիս առաջ - 2025-07-07 13:01
Քաղաքական

Փաշինյանը ՀՀ-ում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին. նա ձերբակալեց հայ «Իվանիշվիլիին»` Կարապետյանին. Սաակաշվիլի

Փաշինյանը ՀՀ-ում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին. նա ձերբակալեց հայ «Իվանիշվիլիին»` Կարապետյանին. Սաակաշվիլի

Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին՝ նա ձերբակալեց հայ «Իվանիշվիլիին»` Կարապետյանին: Այս մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Հարավային Կովկասում տեղի ունեցողը Ռուսաստանի թուլացման ուղղակի հետևանք է Ուկրաինայում։

«Անհաջող պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին՝ գերեվարելով հայազգի «Իվանիշվիլիին»՝ միլիարդատեր Կարապետյանին»,-գրել  է  Սաակաշվիլին, նկատի ունենալով այն իրավիճակը, երբ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որ կարողություն էր ձեռք բերել Ռուսաստանում, քաղաքականություն մտավ իր «Վրացական երազանք» կուսակցության հետ՝ Սահակաշվիլիի կուսակցությանը հեռացնելով իշխանությունից։ 

«Փաշինյանը պաշտոնապես ստանձնել է ԵՄ անդամակցության կուրսը։ Բաքուն սկսել է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, Ադրբեջանը Ռուսաստանին համարում է ուղղակի սպառնալիք և ակտիվ քայլեր է ձեռնարկում իր քաղաքական, տնտեսական և մշակութային տարածքը ռուսական ազդեցությունից մաքրելու համար։ Բացի այդ, Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են մերձենալ, ինչը ծանր հարված է Ռուսաստանին»,-գրել է նա:

Սաակաշվիլին նշում է, որ Վրաստանի համար աշխարհաքաղաքական գործընթացները երկրին շատ են օգնում և պետք չէ ժամանակ վատնել:

«Առաջնորդության պակասի դեպքում ինքնակազմակերպումը միակ ճիշտ լուծումն է»,-գրել է նա: 

 

Հ.Գ. Իսկ թե ինչպիսի բռնատիրություն էր հաստատվել Վրաստանում Սաակաշվիլու իշխանության տարիներին, կամ թե ինչպես էր երկիրը հայտնվել թուրք-ադրբեջանական թելադրանքի դաշտում բոլորին է հայտնի: Այսքանից հետո հայ ժողովուրդը պետք է որոշի, ցանկանում է գնալ այդ ճանապարհով, թե՝ ոչ: