|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր՝ ներգաղթային քաղաքականությունը բոլորովին ուղղված չէ մուսուլմանների դեմ:
TheDailymail-ի հաղորդմամբ՝ նա պնդել է, որ ԶԼՄ-ներն աղավաղել են իր քաղաքականությունը, և իր ստորագրած հրամանագիրը արգելք չէ մուսուլմանների համար:
«Սա ոչ թե կրոնի, այլ ահաբեկչության և մեր երկրի անվտանգության հարց է»,- նշվում է Թրամփի տարածած հայտարարությունում:
Թրամփը մուսուլմանների դեմ իր կայացրած որոշումը նաև համեմատել է Բարաք Օբամայի՝ դեռևս 2011 թվականին կայացրած որոշման հետ: «Իմ նոր քաղաքականությունը նման է Օբամայի որոշմանը, երբ նա հանել էր վիզաները Իրաքից փախստականների` ԱՄՆ մուտքն արգելելու նպատակով: Արգելքը գործել էր 8 ամսով»,- նշել է նախագահը: