|
Փոխարժեքներ
24 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հունվարի 28-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության մասին՝ դա որպես իր մեղադրանքների փաստարկ եւ հիմնավորում ներկայացնելով։
Իսկ ինչ վերաբերում է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությանը, ընդդիմադիրն այն անվանել է խայտառակություն հայ ժողովրդի համար։
«Նա (Նիկոլ Փաշինյանը- խմբ․) զրոյացրեց բանակցությունների բազմամյա փորձը, պոտենցիալը, ինչպես նաեւ պայքարը Լեռնային Ղարաբաղի համար՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: