կարևոր
4858 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-19 11:08
Տարածաշրջան

Կոչ Ադրբեջանից՝ Ատրպատականի բնակչությանը՝ պատրաստ լինել հռչակելու Հարավային Ադրբեջանի թյուրքական հանրապետությունը՝ 400 հազար քառակուսի կմ տարածքով

Կոչ Ադրբեջանից՝ Ատրպատականի բնակչությանը՝ պատրաստ լինել հռչակելու Հարավային Ադրբեջանի թյուրքական հանրապետությունը՝ 400 հազար քառակուսի կմ տարածքով

Նոր տեսաուղերձով է հանդես եկել Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք շարժման (Güney Azərbaycan Milli Oyanış Hərəkatı / GAMOH) առաջնորդ Մահմուդալի Չեհրեգանին։

Սա վտարանդիության մեջ գտնվող և, որպես պանթյուրքիզմի գաղափարախոս, բավականին հայտնի Չեհրեգանիի երկրորդ տեսաուղերձն է, իսկ առաջինը հրապարակվել էր հունիսի 14-ին, կարող եք կարդալ՝ այստեղ։

Ստորև ներկայացվում են մի քանի թեզեր, որոնք հնչեցրեց Չեհրեգանին իր երկրորդ տեսաուղերձում՝

  • Ատրպատականի «40 միլիոն թյուրքերը» պետք է ուշիուշով և շատ զգոն հետևեն տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ լինեն՝ ծավալելու շարժում։
  • Պետք է զինվեն հնարավոր բոլոր միջոցներով, և եթե պետք է գրավել զինանոցներ, ապա պիտի պատրաստ լինեն նաև դրան՝ թույլ չտալու համար, որ կոտորեն իրենց կանանց ու երեխաներին, մայրերին ու հայրերին։
  • Տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Ատրպատականի «թյուրքերը» լրջագույն խնդիրներ են ունենալու քրդերի հետ, որոնք «աչք են տնկել թյուրքական հողերի վրա, ընդհուպ մինչև Թավրիզ»։
  • Եթե Իրանում գործող կարգերի փլուզումը հանգեցնի Փահլավիների շահական դինաստիայի վերադարձին, դա կնշանակի «Ատրպատականի թյուրքերի վերջը»։
  • Նաև Փահլավիների հնարավոր վերադարձի պատճառով է, որ Ատրպատականի թրքությունը պետք է ուշադիր հետևի իրադարձություններին և անհրաժեշտ պահին կարողանա հռչակել սեփական պետությունը։
  • Ատրպատականում պիտի հռչակվի մի պետություն, որը կոչվելու է Հարավային Ադրբեջանի թյուրքական հանրապետություն (ՀԱԹՀ)։
  • ՀԱԹՀ-ն ընդգրկելու է 400.000 քառակուսի կիլոմետր տարածք, և դրա մայրաքաղաքը լինելու է Թավրիզը։
  • ՀԱԹՀ-ն լինելու է խորհրդարանական հանրապետություն և կառավարվելու է ամբողջությամբ ժողովրդավարական մոտեցումներով:

Աղբյուրը՝ caspian_frontie