կարևոր
898 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-18 18:08
Քաղաքական

Իրանի եւ Իսրայելի հակամարտությունը. Թուրքիայի դիրքորոշումը

Իրանի եւ Իսրայելի հակամարտությունը. Թուրքիայի դիրքորոշումը
Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտությունը շատ կարեւոր հետեւանքներ ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ Այս երկու երկրների հետ տնտեսական հարաբերությունների թուլացումը էապես կազդի Թուրքիայի վրա` հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաեւ PKK-ի ընդլայնումը, որին Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում Իրանում եւ Սիրիայում: Օրինակ` Իրաքը եւ Սիրիան, մաքրվելով իրանական ազդեցությունից, իդեալական սցենար կլինեին ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության համար: Փաստորեն, սա նաեւ նպատակ է ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։

Նախ, պետք է նշել՝ Թուրքիայի եւ Էրդողանի օրոք ԱԶԿ-ի վարչակազմն ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ գործողություններ չի ձեռնարկում իր պրագմատիկ մոտեցման եւ հատկապես վերջին տարներին ներքին քաղաքական եւ տնտեսական անկման պատճառով։Նույնիսկ եթե Էրդողանը բաց հանրահավաքներոմ երբեմն կտրուկ հայտարարություններ է անում Իսրայելի դեմ, նա ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ գործողություններ չի ձեռնարկում: Դա ոչ մի խնդիր չի ստեղծում նրանց գլոբալ ծրագրերի համար։ Նրա գործողություններից ոչ մեկը մինչ այժմ նրանց չի վնասել:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Էրդողանը հունիսի 16-ին կառավարության նիստից հետո հայտարարել է. «մենք ի սկզբանե պնդում էինք՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործընթացը պետք է իրականավի բանակցությունների սեղանի շուրջ, եւ այսօր մենք նույն կետում ենք»:

Ֆուտբոլային լեզվով ասած` դա գնդակի նետում է։ Ամեն դեպքում, բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին, եւ պատերազմ սկսվեց։ ․.. Այդ ելույթից հետո նա գովազդել է Թուրքիայի կողմից արտադրվող ԱԹՍ-ները` հայտարարելով. «մենք մշակում եւ արտադրում ենք մեր սեփական համակարգերը .. Այժմ մենք հասել ենք այդ ապրանքների արտադրության փուլին, որոնք մտել են մեր սպառազինություն։ Մեր ազգային KAAN մարտական ինքնաթիռը դրա լավագույն օրինակներից մեկն է: Կարճ ժամանակհատվածում մենք կհասնենք պաշտպանունակության, որի դեպքում ոչ ոք, բացարձակապես ոչ ոք, չի կարող մեզ քննադատել։ Մի համեմատեք մեզ Իրանի հետ»:

Զարմանալի է՝ Էրդողանից եւ Թուրքիայից ոչ մի այլ հայտարարություն չի եղել, ոչ մի քննադատություն ԱՄՆ-ի հասցեին։ Ընդհակառակը, Թրամփի նախաձեռնած միջուկային բանակցությունները գնահատվել են որպես խաղաղության հասնելու «միակ մեթոդ»: Հունիսի 13-ի առավոտյան արված հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել Իսրայելի ավիահարվածներն Իրանին եւ Նեթանյահուի վարչակազմին մեղադրել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում «ռազմավարական ապակայունացման» քաղաքականություն իրականացնելու մեջ:

Իր հայտարությունում Ֆիդանը նշել է․ «Իսրայելը, ով Գազայում մարդկային ողբերգութիւն պատճառեց, Լիբանանը ներքաշեց անկայունության մեջ, բռնազավթեց Սիրիան եւ այժմ թիրախավորեց Իրանը, պետք է անմիջապես հրաժարվի տարածաշրջանն ապակայունացնելու իր ռազմավարությունից»։ Զարմանալի է՝ Անկարայի հայտարարություններում ոչ մի արտահայտություն չի օգտագործվել, որը կարող էր քաղաքական աջակցություն նշանակել, բացի Թեհրանի վարչակազմի «ցավակցություններից»:

Անկարայի հայտարարությւնների մեկ այլ վառ տարր էր այդ գործընթացում ԱՄՆ-ի դերի մասին բացասական հղումների բացակայությունը։ Իսրայելի հարձակումներից անմիջապես հետո արված հայտարարության մեջ Թրամփը հասկացնել է տվել՝ ռազմական մեթոդներն էլ ավելի վճռականորեն կկիրառվեն, եթե Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չգա: Թրամփի հայտարարությունը գնահատվել է որպես Վաշինգտոնի բացահայտ աջակցություն ապագայում Իսրայելի ավիահարվածների շարունակմանը:

Հայտնի է՝ Էրդողանը ցանկանում է հանդիպել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ նախ հունիսի 24-25-ը Նիդեռլանդներում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, իսկ հետո Սպիտակ տանը, եթե նրան հրավիրեն: Ամենայն հավանականությամբ՝ Էրդողանը ցանկանում է խուսափել այդ կարեւոր հանդիպումներից առաջ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ բացասական մթնոլորտ ստեղծելուց։

Պարզ էր՝ Իսրայելը կհարվածի Իրանին. բազմաթիվ նշաններ կային, որ ձեռքերն արդեն ձգանի վրա են: Դա եւ Թրամփի ելույթն է, եւ Նեթանայհուի հայտարարությունը, եւ ԶԼՄ-ների հաղորդագրությունները։ Չնայած դրան՝ Իրանը պատրաստ չէր իսրայելական հարձակումներին։ Հնարավո՞ր է անակնկալի բերել պետությանը։ Դա իսկապես դժվար է հասկանալ․.. Իրանը գործնականում միայնակ է` քաղաքական, ինչպես նաեւ լոգիստիկ եւ տեխնոլոգիական աջակցության տեսանկյունից։.. Էրդողանը Իրանի հետ չէ։ Նա ելույթներ է ունենում Պաղեստինի, Գազայի, երեխաների եւ կանանց մասին` հանրահավաքներում ձայներ ստանալու համար, բայց երբեք չի ընդհատում առեւտուրն Իսրայելի հետ:

ԱԶԿ-ի քաղաքական գործիչներից Նուման Քուրթուլմուշը մի անգամ ասել է. «Իսրայելն իր ամենամեծ հաջողություններն է գրանցել ԱԶԿ-ի ժամանակաշրջանում։ Իսրայելը մշտապես զբաղված է այդ հաջողությունների հաշվին իր տարածքի ընդլայնմամբ։ Մի՞թե Էրդողանի գաղտնի ու քաղարկված քաղաքականությունը չէ, որ ճանապարհ է հարթում Իսրայելի համար»:

Ազգայնական շարժում կուսակցության  նախագահ Դեւլեթ Բահչելին, արձագանքելով իսրայելական հարձակմանը, ասել է. «Իրանի դեմ գործողությւոնը մի տեսակ ստոր ուղերձ է Թուրքիային»: Նա նույնիսկ Իրանի վրա Իսրայելի հարձակումը կապել է «քրդերի հետ կարգավորման գործընթացի» հետ։

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, Անկարայի կողմից քրդերի հետ խաղաղ գործընթացի սկիզբը, իրանա-իսրայելական պատերազմը եւ Դեւլեթ Բահչելիի այս հայտարարությունը փոխկապակցված հարցեր են: Հրդեհի տարածման վտանգ կա: Դրան կարելի է պատրաստ լինել` մեծացնելով «ներքին ճակատի» ուժը։ Սակայն Անկարայում կա կառավարություն եւ վարչակազմ, որոնք հակասում են իրենց ժողովրդին։ Էրդողանը պատերազմում է հասարակության բոլոր շերտերի դեմ, բացի սեփական կողմնակիցներից։ Արդյո՞ք նա բացահայտ պատերազմ չի հայտարարել հանրապետական ժողովրդական կուսակցությանը (Cumhuriyet Halk Partisi)CHP - ին: Արդյո՞ք քաղաքկան գործողություններն անդադար չեն շարունակվում։ ԱԶԿ-ի կառավարությունը սպանել է միասնության, եւ համերաշխության ոգին։

Իրականում Իրանն ու Իսրայելը շատ նման են իրար։ Երկու պետություններն էլ իրենց շրջապատված են համարում։ Նրանք իրենց պահում են «յուրահատուկի» դիրքում` իրենց կրոնական ինքնությամբ: Նրանք իրենց համարում են մշակութային եւ քաղաքացիական գերազանցություն արաբական աշխարհի նկատմամբ։ Եվ իրանցիները, եւ իսրայելացիները հաճախ իրենց առօրյա կյանքում մտածում են՝ «արաբները մեզ խաբում են»։ Այլ կերպ ասած՝ նրանք իրենց ատելությունը թափում են միմյանց վրա: Այդ ատելության արմատները խորն են։ Իրաքում Բաաս ռեժիմի ժամանակ, Սադամ Հուսեյնի իշխանության գալով, կար մի աղավաղված գաղփար, որը դարձավ պետական գաղափարախոսության մաս եւ նույնիսկ մտավ կրթական ծրագրի մեջ.»երեք բան կա, որ Ալլահը չպետք է ստեղծեր` պարսիկներին, հրեաներին եւ ճանճերին»: Սադամ Հուսեյնի ազգական Հայրուլա Թուլֆայի կողմից գրված այս գիրքը տարիներ շարունակ դասավանդվել է որպես քարոզչության պաշտոնական գործիք Իրաքում: Նա համակարգված ատելություն էր սերմանում երկու ազգերի նկատմամբ։

Իրականում, երկու պետությունների հիմքում ընդհանուր հոգեբանությունն էր.այն համոզմունքը, որ նրանք կարող են վստահել միայն իրենց: Դա անհրաժեշտություն էր աշխարհագրական եւ քաղաքական իրողություններով պաշարված Իրանի համար։ Այլ իրավիճակ էր Իսրայելի համար, որն օգտվեց աշխարհում միակ գերտերության` Միացյալ Նահանգների անվերապահ ռազմավարական դաշնակից լինելուց։ Այնուամենայնիվ, Հոլոքոստի տրավմատիկ ժառանգությունը շարունակում էր կերակրել իսրայելցիների` միայնակ մնալու խորը վախը:

Լուրերն այն մասին, որ «Իրանը մեկ քայլ հեռու է միջուկային ռումբի ստեղծումից», դարձել են քաղաքական լեգենդ, որը շրջանառվում է դիվանագիտական միջանցքներում արդեն 30 տարի: Այս անգամ դեմը նույնն է: Նեթանյահուն, անտեսելով ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից խախտման մասին շինծու որոշումը, հայտարարել է. «վայրկյաններ են մնացել», եւ սկսեց պատերազմը: Սակայն ճշմատությունն այդպես չէ։ Լինելով տարածաշրջանի ամենահզոր պետություններից մեկը` Իրանը նախընտրեց բավարարվել իր սովորական ռազմական գերազանցությամբ։ Նա ցանկանում էր, որ Մերձավոր Արեւելքը զերծ լինի միջուկային զենքից` որպես իր ռազմավարական նպատակ: Փեզեշքիյանի հստակ հայտարարությունը. «Մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ չունենք, սակայն չենք հրաժարվի էներգիայի եւ գիտության մեր իրավունքից»:

Իրանում ռեժիմի փոփոխության սցենարն արդեն երկար տարիներ գտնվում է Արեւմուտքի ուշադրության կենտրոնում։ 2002 թ-ին ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար Ուեսլի Քլարկը բացահայտեց մի միջադեպ, որը չպետք է անտեսվիԲուշի վարչակազմը նախատեսում էր բաժանել 7 մահմեդական երկրներ` Իրաքը, Իրանը, Սոմալին, Սիրիան, Լիբանանը, Սուդանը եւ Լիբիան: Մեծ տերությունների ռազմական միջամտությունները տապալեցին այս ցուցակի գրեթե բոլորին: Մնացել է միայն մեկ երկիր, որը դիմադրում է` Իրանը…

Այսօր ռումբերը հարվածում են Թեհրանին, եւ այդ պատերազմն ավարտելու երկու եղանակ կա։ Իրանը կարող է շարունակել իր հրթիռներն ուղարկել Իսրայել եւ երաշխավորել ռուս-չինական դիվանագիտության միջամտությամբ բանակցությունների սեղանի շուրջ հանդիպման անցկացումըկամ իրանական ռեժիմը չի կարողանա դիմադրել եւ կփլուզվի: Թուրքիան չի աջակցի Իրանին այս հարցում։ Առայժմ հրթիռներին դիմադրող Իրանը մեծ փորձության է բախվում։ Մի քանի օրից միասին կիմանանք, թե որքան ժամանակ նա կկարողանա շարունակել այդ պայքարը…

 

Արիֆ Ասալըօղլու

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի