Փոխարժեքներ
18 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
«Այսօր արդեն որևէ մեկը չպետք է կասկածի՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած վարչախումբը բացահայտ պայքար են հայտարարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Սա ոչ թե անձնական հակակրանք է կամ պատահական գործողություն, այլ՝ գծագրված քաղաքականություն, որի նպատակն է ճեղքել ազգային դիմադրության ամենակարևոր ամրոցը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեզ համար պարզապես կրոնական կառույց չէ։
Դա մեր ժողովրդի հոգևոր զրահն է՝ հազարամյակներով կոփված։
Երբ չկար պետություն, կար Եկեղեցի։ Երբ վտանգի տակ էր մեր ինքնությունը, Եկեղեցին էր մեր ազգի գլուխը։
Հիմա էլ նույն գործառույթն է պահպանում։
Բայց Փաշինյանի համար այդ սրբազան կառույցը վտանգ է, որովհետև՝
֊Այն չի լռում, երբ խեղաթյուրվում է ճշմարտությունը,
֊Այն չի ծնկում, երբ հանձնվում է Հայրենիքը,
֊ Այն հիշեցնում է, թե ով ենք մենք՝ ի հեճուկս կապիտուլյանտ հոգեբանության։
Այս իշխանությունը վարկաբեկում է հոգևորականներին, խեղաթյուրում է Եկեղեցու պատմական դերակատարումը, ոտնձգում է ունեցվածքի, կառավարման և ինքնիշխանության վրա։ Սա համակարգված արշավ է, որի նպատակն է տկարացնել մեր հոգևոր հիմքը, որպեսզի հաջորդ հարվածը ուղղի պետականության վերջնական կազմաքանդմանը։
Խիստ դատապարտելի է Փաշինյանի և նրա խմբակի իրականացրած ստոր, կեղտոտ ու ցինիկ արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ։
Սա ազգային ամոթ է, որը վաղ թե ուշ պատժվելու է։
Սա հոգևոր դավաճանություն է, որը մեր ժողովրդի ներողամտությունից վեր է։
Սա սրբապղծություն է, որը երբեք չի կարող ներվել։
Մենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին ենք։
Այսօր արդեն որևէ մեկը չպետք է կասկածի՝ Նիկոլ Փաշինյանը և նրա ղեկավարած վարչախումբը բացահայտ պայքար են հայտարարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Սա ոչ թե անձնական հակակրանք է կամ պատահական գործողություն, այլ՝ գծագրված քաղաքականություն, որի նպատակն է ճեղքել ազգային դիմադրության ամենակարևոր ամրոցը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեզ համար պարզապես կրոնական կառույց չէ։
Դա մեր ժողովրդի հոգևոր զրահն է՝ հազարամյակներով կոփված։
Երբ չկար պետություն, կար Եկեղեցի։ Երբ վտանգի տակ էր մեր ինքնությունը, Եկեղեցին էր մեր ազգի գլուխը։
Հիմա էլ նույն գործառույթն է պահպանում։
Բայց Փաշինյանի համար այդ սրբազան կառույցը վտանգ է, որովհետև՝
֊Այն չի լռում, երբ խեղաթյուրվում է ճշմարտությունը,
֊Այն չի ծնկում, երբ հանձնվում է Հայրենիքը,
֊ Այն հիշեցնում է, թե ով ենք մենք՝ ի հեճուկս կապիտուլյանտ հոգեբանության։
Այս իշխանությունը վարկաբեկում է հոգևորականներին, խեղաթյուրում է Եկեղեցու պատմական դերակատարումը, ոտնձգում է ունեցվածքի, կառավարման և ինքնիշխանության վրա։ Սա համակարգված արշավ է, որի նպատակն է տկարացնել մեր հոգևոր հիմքը, որպեսզի հաջորդ հարվածը ուղղի պետականության վերջնական կազմաքանդմանը։
Խիստ դատապարտելի է Փաշինյանի և նրա խմբակի իրականացրած ստոր, կեղտոտ ու ցինիկ արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ։
Սա ազգային ամոթ է, որը վաղ թե ուշ պատժվելու է։
Սա հոգևոր դավաճանություն է, որը մեր ժողովրդի ներողամտությունից վեր է։
Սա սրբապղծություն է, որը երբեք չի կարող ներվել։
Մենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին ենք»։