կարևոր
943 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-17 14:16
Հասարակություն

Ագրարային համալսարանում չգիտեն սեփական պատմությունը

Ագրարային համալսարանում չգիտեն սեփական պատմությունը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նշում են Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 25-ամյակը: Այս փաստը ենթադրում է, որ ՈւԳԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին:

Սակայն զավեշտն այն է, որ ագրարային համալսարանի իրավանախորդ բուհերում՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում ուսանողական գիտական ընկերությունները հիմնադրվել և գործել են տասնյակ տարիներ առաջ: 

Իսկ 1999 թ. ՈւԳԸ-ն վերակազմավորվել է (եթե համալսարանում նշում են վերակազմավորման տարեդարձը, գոնե պետք է նշեին 26-ամյակը):

Yerkir.am-ը ներկայացնում է 1967 թ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի «Գյուղատնտես» պաշտոնաթերթի 1967 թ. մարտի 24-ի թիվ 231 համարը, որտեղ ուսանողների գիտահետազոտական աշխատանքների մասին խոսել է ինստիտուտի ՈւԳԸ նախագահ Արշալույս Թարվերդյանը: 

Ի դեպ, Թարվերդյանը 1998-2018 թթ. եղել բուհի ռեկտորը:

Ցավալի, է որ շուրջ մեկդարյա պատմություն ունեցող բուհի այսօրվա կառավարիչները, չտիրապետելով համալսարանի պատմությանը, խեղաթյուրում են այն: