կարևոր
454 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-16 17:12
Աշխարհ

Իսրայելի պատերազմն Իրանի դեմ եւ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հեռանկարները

Իսրայելի պատերազմն Իրանի դեմ եւ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հեռանկարները
Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը, փաստի առաջ կանգնեցնելով Թրամփի վարչակազմին, սկսել են բազմիցս հայտարարված զանգվածային հարվածներ հասցնել Իրանի թիրախներին: ․․․․ Այսպիսով, առաջին հարվածով Նեթանյահուի ռեժիմը փորձեց գլխատել իրանական բանակը եւ ԻՀՊԿ-ն: Իսրայելական հարվածների երկրորդ շարքն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի եւ սպառազինությունների արտադրության հետ կապված օբյեկտներին, ռադարներին եւ ՀՕՊ համակարգերի արձակման կայանքներին: Կարելի է չկասկածել՝ հարվածի տակ կընկնեն նաեւ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի օբյեկտները, ինչը, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում ծավալվող ռազմական գործողությունների հավանական երկարաժամկետ քաղաքական հետեւանքները չեն կարող չանդրադառնալ Հյուսիս – Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի անդրսահմանային նախագծի իրականացման ժամկետների վրա:

Օրերս Միներալնիե Վոդիում կայացած Կովկասյան ներդրումային համաժողովը, որը կազմակերպել էր «Ռոսկոնգրես» հիմնադրամը ՌԴ տնտեսական զարգացման նախարարւթյունում, հանգել է այն եզրկացության, որ «Հյուսիս – Հարավ»-ն Ուստ-Լուգայից մինչեւ Բենդեր-Աբաս եւ Մումբայ դառնում է Եվրասիայի ավելի ու ավելի շատ երկրների ինտեգրացիոն ներգրավման քաղաքական-տնտեսական կենտրոն:

Համաժողովի ընթացքում նշվել է՝ Ռուսաստանի արտաքին տնտեսական քաղաքականության վերակողմնորոշմամբ դեպի Ասիայի երկրներ զմեն տարի աճում է Հյուսիս – Հարավ-ի միջազգային նշանակությունը։ Մինչեւ 2030 ն այդ միջանցքը կկարողանա ապահովել տարեկան մինչեւ 32 մլն տոննա բեռ, ինչն ավելի քան 1,5 անգամ գերազանցում է ընթացիկ ծավալները։ Ներկայումս, ըստ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Վոլվաչի, աշխատանքներ են տարվում միջանցքը դեպի Պակիստան – Հնդկաստան տրանսաֆգանական երկաթուղային երթուղու եւ Տաջիկստան-Աֆղանստան – Թուրքմենստան միջպետական տրանսպրտային – տնտեսական նախաձեռնության (2023թ.) հետ զուգակցելու ուղղությամբ։

Ըստ բանախոսի՝ Համաշխարհային տնտեսական երթուղիների վերափոխման ֆոնին միջանցքի հատվածը, որն անցնում է Դաղստանով, «հատուկ նշանակություն է ձեռք բերել։ Ապագայում Մախաչկալան կարող է դառնալ խոշորաույն լոգիստիկ հանգույցներից մեկը, որի շնորհիվ կզարգանա Դաղստանի լոգիստիկ կենտրոնների ակտիվ փոխգործակցությունը, օրինակ՝ Կասպից ծովի իրանական նավահանգիստների հետ՝ Էնզելի, Ամիրաբադ, Կասպիան։ Նկատի է առնվում նաեւ Մախաչկալայի կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը Կասպից ծովի իրանական նավահանգիստների եւ Կասպից ծովի արեւելյան ափին գտնվող Թուրքմենբաշի նավահանգստի հետ:

«Տարածաշրջանում լրացուցիչ տրանսպորտային ճյուղերը կարող են ուղղված լինել հարեւան պետությունների հետ հաղորդակցության բարելավմանը, ինչը կնպաստի Հյուսիսկովկասյան տարածաշրջանի արտաքին տնտեսական կապերի զարգացմանը, միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում նրա դիրքերի ամրապնդմանը», — պարզաբանել Վոլվաչը: Խոսքը առաջին հերթին 2010-ականների վերջին եւ 2020 – ականների առաջին կեսին պլանավորված երկաթուղային հատվածների մասին է․

Բուդյոնովսկ (հյուսիս-արեւելյան Ստավրոպոլ) - Նեֆտեկումսկ-Արտեզիան (Կալմիկիայի հետ Դաղստանի վարչական սահմանի մոտ) 170 կմ երկարությամբ, որը ձգվում է Աստրախան – Մախաչկալա – Բաքու – Լենքորան – Աստարա – հյուսիս-արեւմտյան Իրան մերձկասպյան երկաթուղային գծի ամենակարճ ուղղությամբ

Մոտավորապես 260 կմ երկարությամբ Ադլեր-Ջեգուտա-Չերկեսկ-Կիսլովոդսկ երկաթուղին ամենակարճ երթուղով կապում է ՄՏՄ-ի Սեւ ծովի եւ Կասպից ծովի հատվածները։

Ֆորումի ընթացքում առավել նշանակալի լոգիստիկ նախագծերի շարքում առանձնացվել են Դաղստանում եւ Աստրախանի շրջանում ճանապարհների նեղ հատվածների հիմնանրոգման եւ վերակառուցման նախագծերը՝ ներառյալ շրջանցումների կառուցումը:

Բացի այդ, մինչեւ 2025 թ-ը գրեթե եռապատկվել է ՌԴ-Ադրբեջան ավտոմոբիլային սահմանային անցման (Տագիրկենտ – Կազմալյար) թողունակությունը, բարձրացվել է զուգահեռ երկաթուղային սահմանային անցման հզորությունը։ Նշվել է նաեւ ռուս-ադրբեջանական սահմանի մոտ նոր «Սամուր-II» բեռնատար երկաթուղային կայարանի կառուցումը։ Դրա գործարկումը, որը նախատեսված է 2026 թ-ի կեսերին, առնվազն մեկ երրորդով կավելացնի այդ անդրսահմանային հատվածի թողունակությունը՝ տարեկան մինչեւ 15 մլն տոննա բեռ։

ՌԴ տնտեսական զարացման նախարարության արտաքին առեւտրի Համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Վիտտորիա Իդրիսովան նշել է. «նոր լոգիստիկ աշխրհագրության ձեւավորումը, որում Կովկասը, Կասպից ծովն ու Սեւծովյան ավազանը դառնում են միջպետական տնտեսկան շահերի ներգրավման կենտրոններ։ Եվ դրանով իսկ բազմապատկում են իրենց նշանակությունը արտաքին տնտեսական փոխգործակցության տարբեր սցենարներում»։ Դրա հաստատումների թվում է Մախաչկալայի միջոցով ՄՏՄ-ով արտահանման մատակարարումներին Բելառուսի վերջին միացումը։ 2024 թ-ի նոյեմբերի կեսերից Մախաչկալայի ծովային առեւտրային նավահանգիստը սկսել է բելառուսական պոտաշ պարարտանյութերի փոխադրումը, որոնք մատակարարվում են Ադրբեջան, Թուրքմենստան, Իրան եւ Իրանի տարածքով դեպի Պակիստան, Հնդկաստան եւ Շրի Լանկա (Բելառուսը նման պարարտանյութերի աշխարհի խոշորագույն արտադրող – արտահանողներից է)։ Մեկնարկում են կոնտեյներային փոխադրումները Հնդկաստանից իրանական նավահանգիստներով, յանուհետեւ Մախաչկալայի նավահանգստով, այնուհետեւ՝ Ռուսաստանի տարածքով։ Հունիսի 26-27-ը Մինսկում կայանալիք չորրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի ընթացքում «Եվրասիական ագրոէքսպրեսին» նվիրված նստաշրջանում կքննարկվի ինտեգրացիոն նախագիծը, որն ուղղված է ԵԱՏՄ պետություններից դեպի Չինաստան գյուղատնտեսական արտադրանքի եւ արտադրողների պարենի արտահանման զարգացմանը եւ Հյուսիս-Հարավ-ով դեպի Թուրքմենստան, Իրան, ԱՄԷ եւ Հնդկաստան:

ՄՏՄ-ի անդրսահմանային գործառնական ընդլայնումը, պարզաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ապրիլի 17-ին Դաշնության խորհրդում կառավարական ժամի ընթացքում, նախատեսում է «նաեւ ցամաքային տրանսպորտյին հաղորդակցության զարգացում Պակիստանի հետ՝ նիչպես Իրանի, այնպես էլ Աֆղանստանի միջոցով (նկատի ունենք Թուրքմենստան-Իրան / Աֆղանստան երթուղիներ): Իսկ ավելի լայն կոնտեքստում Եվրասիայի շուկաների միջեւ ապրանքների արդյունավետ տեղաշարժին ծառայում է նաեւ Սեւմորփուրը՝ Վլադիվոստոկից մինչեւ հարավ եւ այնուհետեւ մինչեւ Հնդկաստան դրա երկարաձգմամբ»։

2020 թ-ից ՌԴ կառավարությունն իրականացնում է բեռների միջազգային անցակետերի արդիականացման եւ տեխնիկական վերազինման ծրագիր, որոնց թողունակությունը, սըտՕվերչուկի, «արդեն ավելացել է Վրաստանի հետ սահմանին՝ 2 անգամ, Ադրբեջանի հետ՝ 5 անգամ, Ղազախստանի հետ՝ 1,1 անգամ, Մոնղոլիայի հետ՝ 2,4 անգամ, Չինաստանի հետ՝ 1,9 անգամ»: Սավելեւի խոսքերով՝ Բաքվի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հյուսիս – Հարավ-ով կայուն տարանցիկ բեռնափոխադրումների ձեւավորման վերաբերյալ. առաջին փուլում՝ 5 մլն տոննա բեռ, երկրորդ փուլում՝ 15 մլն տոննա:

Մինչդեռ ՄՏՄ երկաթուղային ցանցի համալիր զարգացման նպատակով ՎՏԲ նախագծային գրասենյակը մայիսի վերջին ներկայացրեց մոտ 50 կմ երկարությամբ Իմիշլի (Ադրբեջան) – Պարսաբադ (Իրան) պողպատե մայրուղու նախագիծը, որը նախատեսում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի երկաթուղային ցանցերի լրացուցիչ միացում:

Մոտավորապես նույն ժամանակահտվածում Ռուսաստանը եւ Իրանը մեկնարկեցին Ռեշտ-Աստարա գծի շինարարության հետազոտական աշխատանքները, որի շինարարությունը տասնամյակներ շարունակ քննարկվել է։ Մայիսի 15-ին Գիլանի նահանգում տեղի ունեցավ Իրանի կառավարության կողմից հետազոտաան աշխատանքների համար առաջին հողամասերի հանձնման արարողությունը, եւ աշխատանքները կիրականացնեն ռուսական շինարարական ընկերությունները։ 1435 մմ տրամագծի լայնությամբ 162 կմ հատվածի տեղադրման ընթացքում համակցված հիմքի վրա (1520 մմ տրամագծի տեղդրման հնարավորությամբ) նախատեսվում է կառուցել 8 նոր կայան, 56 էստակադ, 73 կամուրջ, 30 ուղեկամուրջ, 733 ջրատար եւ այլն: Օվերչուկը շնորհակալություն է հայտնում Բաքվին «երկաթուղային սակագների իջեցման համար։ Այդ որոշումն Ադրբեջանում արդեն ընդունված է.հետբեռնման դեպքում սակագները իջեցվել են»։

Նախագծի իրականացման դեպքում Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը կնպաստի Մեծ Եվրասիայի շրջանակներում տրանսպորտային-տնտեսական, հետեւաբար նաեւ քաղաքական – տնտեսական փոխկապակցվածության համալիր համակարգի ձեւավորմանը:

 

Դմիտրի Նեֆյոդով 

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի