|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոտ երկու շաբաթ առաջ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում տեղացած առատ կարկուտը մեծ վնասներ է հասցրել գրեթե բոլոր այգեգործական տնտեսություններին։
Նալբանդյան բնակավայրի բնակիչ, այգեգործ Արսեն Գինոսյանը նշել է, որ կարկուտի հասցրած վնասը, իր հաշվարկով, մոտ 4 միլիոն դրամ է կազմում։ Մոտավորապես այդքան էլ Գինոսյանը գարնանը վարկ է վերցրել բանկից՝ հույսով, որ լավ բերք կստանա, կվաճառի, վաճառքից ստացած գումարով վարկը կմարի, բայց, ինչպես ինքն է ասում՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, սպասվելիք բերքը կարկտահարվեց և իրացման համար անպիտան դարձավ։
Նեղսրտած է Գինոսյանը։ Ասում է՝ գյուղացին իրեն անտեսված է զգում։
Այգեգործը պետությունից ֆինանսական աջակցություն չի ակնկալում, հորդորում է վարկերը սառեցնել։
Մանրամասն՝ տեսանյութում։