կարևոր
1171 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 00:45
Հասարակություն

Եկեղեցու ներսում չկան բարձրաստիճան սրբազաններ, որոնք Վեհափառին դեմ են. Արշակ Սրբազան

Եկեղեցու ներսում չկան բարձրաստիճան սրբազաններ, որոնք Վեհափառին դեմ են. Արշակ Սրբազան

«Եկեղեցու ներսում չկան բարձրաստիճան սրբազաններ, որոնք Վեհափառին դեմ են»,-«Զվարթնոց» օդանավակայանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմավորելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Հարցին՝ ամբոխի միջոցով հնարավոր կլինի՞ հեռացնել Կաթողիկոսին, Արշակ Սրբազանն ասա. «Բռնի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց, կարծում եմ, մենք ապրում ենք քաղաքակիրթ երկրում»։   

Հիշեցնենք, որ  բազմաթիվ քաղաքացիներ գալիս են օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ով հունիսի 9-ին մեկօրյա այցով մեկնել էր ԱՄԷ։