կարևոր
2848 դիտում, 1 օր առաջ - 2025-06-10 23:08
Հասարակություն

Պետական կամ մասնավոր խելագարություններին երբե՛ք չեն արձագանքում՝ վերածվելով խելապակասի. Հայր Ասողիկ

Պետական կամ մասնավոր խելագարություններին երբե՛ք չեն արձագանքում՝ վերածվելով խելապակասի. Հայր Ասողիկ

«Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հետ կապված անհեթեթ հարցերը, կարծիքները, կոչերը չունե՛ն պատասխան: Ավելին, պետական կամ մասնավոր խելագարություններին երբե՛ք չեն արձագանքում՝ վերածվելով խելապակասի»,- նշել է Հայր Ասողիկ Կարապետյանը։ 

Հայր Ասողիկի խոսքով, այն, ինչ այսօր հնչում է և կատարվում է՝ նենգ ու նվաստ բեմադրության հերթական արարն է, որի ապաշնորհ հեղինակներն ու կամակատար դերասանները (տարբեր ոլորտներից կանչված) մերօրյա հուդաներն են, որոնք գիտակցաբար մասնակից են ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ՝ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ դեմ հայհոյություններին: Եվ արդեն քանի՜ տարի: Իսկ Տերունի խոսքն ահեղ է՝ «… Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի» (Մատթ. ԺԲ. 31):

«Թող Ամենազոր Աստված զորավիգ ու մարտակից լինի Իր Օծյալ Հայրապետին, ով այնքա՜ն իմաստությամբ եւ շրջահայացությամբ առաջնորդում է Եկեղեցին Հայկական՝ հեռու պահելով ամեն կողմից փչող ուղեշեղ քամիներից:

Իսկ մենք՝ ողջախոհ հայերս, մնանք հավատարիմ մեր ազգային հոգևոր ինքնությանը, բարոյական սկզբունքներին և անծախապես շարունակենք գործել միշտ ի փառս Աստծո, ի սեր մեր ազգակցի, ի շինություն մեր հարազատ երկրի եւ ի պայծառություն Սբ Եկեղեցու:

Մատուցվող «30 արծաթը» միշտ արյան գին է՝ կամ սեփական, կամ այլոց… Փաստված է նաև մեր օրերի ողբերգություններով»,- գրել է Հայ Ասողիկը։