|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վերջ. այլևս հնչեցին Հայոց Եկեղեցու զորեղ զանգերը, արթնության և պատասխանատվության ղողանջները:
Օրեր անց ՄԱՅԻՍ 28-ն է: Հայոց պետության վերականգնման նվիրական օրը, երբ Հայոց Եկեղեցու փայփայած ու պահպանված Հայոց պետականությունը փոխանցվեց, հիրավի, պետական գործիչներին՝ ի դեմս Արամ Մանուկյանի և մյուս անձնվեր այրերի:
Հայոց Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունն ամեն հայ քրիստոնյայի համար անվերապահ պատգամ է և առաքելություն: Արդ, այժմ է՛ ժամ գործով վկայելու մեր հայ քրիստոնյա լինելը, մեր պատկանելությունը մեր հարազատ, Ազգային Սուրբ Եկեղեցուն:
Քաղաքական դեմքեր և կուսակցություններ, դուք բոլորդ, որ այսքան ժամանակ չէիք կողմնորոշվում և նպատակային գործում՝ այլևս Արեգակի լույսից առավել ճառագայթեց ճշմարտությունը. Ձեր Ազգային Եկեղեցին Ձեզ վերստին հիշեցրեց Հայաստան պետության գոյությունը, Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը, ազգային նպատակը և ծրագիրը:
Արդ, դուրս եկեք ստվերներից, էկրաններից, միավորվեցեք և գործեցեք՝ համաձայն սահմանադրական կարգի և իրավունքների:
Կամ կաք՝ որպես պետական-քաղաքական այրեր, կամ ի լուր համայն հայության հայտարարեցեք, որ ի զորու չեք առաջնորդելու, և Ազգն էլ կիմանա ինչպես պահպանի Հայրենիքը և ազգային նվիրական արժեքները, իղձերը, տեսլականը:
Առջևում ՄԱՅԻՍ 28-ն է: Արժանի՞ ենք այդ վսեմ խորհրդին»: