|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակը» գրում է․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին տուգանել է 200 հազար դրամով՝ 2024 թ. հայտարարագրում ամուսնու եւ երեխաների տվյալները չլրացնելու համար։ Փոստանջյանը մեզ ասաց, որ համաձայն չէ որոշման հետ, դիմել է դատարան՝ ԿԿՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ «Ես կարծում եմ՝ այս նույն նախաձեռնությունն է նույն կենտրոնից, որն իմ նկատմամբ նախաձեռնել էր այն քրեական վարույթը, որի շրջանակում ես բողոքարկում եմ 500 հազար տուգանքը․․․ Նիկոլն ինձնից էլի գումար է պահանջում։ Նույն կենտրոնից է գալիս այդ պատվերը»։
Հիշեցնենք․ 2025-ի հունվարի 13-ի որոշմամբ՝ Երեւանի առաջին ատյանի քրեական դատարանը Զ․ Փոստանջյանին տուգանել էր 525 հազար դրամի չափով` Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու համար։ Այդ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում: