|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«168 ժամը»-ը գրում է. «Այսօր Հայաստանում կա մեկ քաղաքական գործիչ, ով վայելում է հասարակության աջակցությունը, և այդ գործիչը Զարուհի Փոստանջյանն է»,–մեր տեղեկություններով՝ մոտավորապես այսպիսի հայտարարություն է արել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։
Հովհաննիսյանը ցանկանում է հաջորդ տարի հրավիրել կուսակցության համագումար և կուսակցության անդամներին առաջարկել նախագահ ընտրել Զարուհի Փոստանջյանին։ Ինքը Փոստանջյանն, ասում է, որ 2014 թվականի իր ծրագրերի մեջ կուսակցություն ղեկավարելը չի մտնում, ինքը պատրաստվում է արու զավակ ունենալ և զբաղված է լինելու առավելապես դրանով»։
Հիշեցնենք, որ Փոստանջյանը չորս աղջիկ ունի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: