|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից և նա այդ մասին կհայտարարի այսօրվա ԱԺ նիստին:
Yerkir.am-ի տեղեկություններով նրան կփոխարինի «Ժառանգության» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Ուշագրավ է սակայն, որ «Ժառանգությունում» տեղյակ չեն Հակոբյանի հնարավոր պաշտոնանկության և խմբակցության ղեկավարի պաշտոնում Փոստանջյանի առաջադրման մասին:
Մեզ հետ զրույցում «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի:
«Բացարձակապես խմբակցությունում կատարվողի մասին տեղյակ չեմ»,-նշեց նա: