Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Սիրիայում իրավիճակը կայունացնելու այս ցանկությունը լիովին հստակ դրսեւորվեց ամերիկյան եւ եվրոպական հայտարություններում, որոնք ուղեկցեցին պատժամիջոցների վերացումը» - նշում է Al Jazeera-ն, - մենք պետք է պատրաստ լինենք դրան»: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 20-ին Սենատում կայացած լսումների ժամանակ ասել է՝ պատժամիջոցների վերացումը կօգնի Սիրիային կանխել լայնածավալ քաղաքացիկան պատերազմն ու քաոսը, որոնք կհանգեցնեն երկրի մասնատմանը կամ կարող են վերաճել այնպիսի իրավիճակի, ինչպիսին տեղի է ունեցել Աֆղանստանում»։
Ըստ առաջարկված տրամաբանության` Սիրիայում ռուսական ռազմակայանների պահպանումը «կարող է գոնե ժամանակավորապես սառեցնել Սիրիայում ավելի լայն հակամարտությունների զարգացման գործընթացը, քանի որ Ռուսաստանը, ինչպես 2015 թ-ին, նախկինի պես երաշխավոր տերություն է, որը ազդեցության գործիքներ ունի սիրիական շատ հարցերում` լինի դա քրդական, էներգետիկ եւ ենթակառուցվածքային, թե նույնիսկ Իսրայելի եւ Թուրքիայի հետ իր բարդ հարաբերությունների միջոցով»:
Ընդ որում՝ ԶԼՄ-ները․ վկայակոչում են The Hill-ի հաղորդագրությունն այն մասին, որ Թրամփը մարտի 18-ին իր ռուս պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ մանրամասն կանգ է առել Մերձավոր Արեւելքում` որպես «տարածաշրջան, որը կարող է համագործակցության ականատես լինել ցանկացած ապագա հակամարտությունների առաջացման կանխարգելման ոլորտում»: Այլ կերպ ասած` արեւմտյան եւ մերձավորարեւելյան որոշ լրատվամիջոցներ իրավիճակը նկարագրում են որպես ինչ-որ բարտերային աշխարհաքաղաքական գործարք ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ։ Մյուս կողմից՝ Al Jazeera-ն արձանագրում է․»Սիրիայում մնալու Ռուսաստանի կարողությունը չի սահմանափակվում տապալված ռեժիմի հետ պայմանավորվածություններով կամ ռազմական ներկայությամբ, այն դուրս է գալիս տարածաշրջանային հարաբերությունների խճճված ցանցից, ինչը նրան մանեւրելու լայն դաշտ է տալիս եւ Արեւմուտքի համար դժվարացնում է նրան իրական մեկուսացում պարտադրելը»: Միաժամանակ նշվում է Իսրայելի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում եռանկյունում Ռուսաստանի գործողությունների հնարավորությունը։ Ի դեպ, այս հարցի վերաբերյալ առկա է՝ Reuters-ի հաղորդագրություն, որը ցույց է տալիս՝ դեռևս անցյալ տարվա փետրվարին Իսրայելը ճնշում էր գործադրում Վաշինգտոնի վրա՝ պահպանելու ռուսական ռազմական ներկայությունը՝ «որպես Սիրիայում թուրքական աճող ազդեցությունը զսպելու արդյունավետ միջոց»:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Պուտինի առաջարկից հետո Հմեյմիմում եւ Տարտուսում գտնվող ռազմակայաններն օգտագործել Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու համար, կար Ֆիդանի հայտարարությունն այն մասին, որ «Անկարան չի աջակցում Սիրիայում որեւէ օտարերկրյա ռազմակայանի ներկայությանը», եւ որ այդ հարցը «պետք է լուծի այդ երկրի ժողովուրդը»: Սակայն Սիրիայի նոր իշխանությունները թույլ են տալիս պահպանել Ռուսաստանի ռազմակայանները, քանի որ «դա դեռ բխում է երկրի շահերից»։ Հետագայում Թուրքիան, հայտարարելով Կենտրոնական Սիրիայում իր ռազմաբազան ստեղծելու ցանկության մասին, Հանրային քաղաքականության օրակարգից հանեց Ռուսաստանի ռազմական ներկայության հարցը։ Այժմ թուրքական ԶԼՄ-ներում հայտնվում են պնդումներ, որ «Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները հիմնված են բարդ գործընկերության եւ ընդհանուր շահերի վրա էներգետիկայի, առեւտրի եւ տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, ինչն ուղղակիորեն անդրադառնում է սիրիական դոսյեի վրա եւ նպաստում այնտեղ ռուսական ազդեցության ամրապնդմանը»:
Այս իրավիճակում շատ են թերախոսություններն ու ակնարկները, քանի որ ԱՄՆ-ն էլ է Սիրիայում պահպանում իր ռազմական ներկայությունը (այսօր Սաուդյան Արաբիայի Al Arabiya պարբերականում «ԱՄՆ-ը հրաժարվել է Սիրիայում երեք ռազմակայաններից» խորագրով հաղորդագրոյթւոն տարածվեց, ըստ այդմ՝ Նահանգները փակել է Սիրիայում գտնվող երկու ռազմաբազա եւ մեկը հանձնել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը՝ երկրում իր ռազմական ներկայության կրճատման շրջանակում: Վեջին մի քանի շաբաթների ընթացքում ամերիկացի հրամանատարները մոտ 500 զինվորական են դուրս բերել արաբական հանրապետությունից, Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը:
«Մոտ 500 ամերիկացի զինծառայողներ դուրս են բերվել Սիրիայից։ Երկրում գտնվող երկու ռազմաբազաները փակվել են, իսկ մեկը հանձնվել է «Սիրիայի դեմոկրատական ուժերին»։ Ամերիկյան զորքերի համախմբումը Սիրիայում անվտանգ է եւ մտածված»,- ամերիկացի պաշտոնյայի խոսքերը մեջբերել է Al Arabiya-ն - ԳՄ)։
Ճշմարտությունն այն է, որ Սիրիայի նոր իշխանությունները ժառանգություն են ստացել բազմաթիվ խնդիրներ` քրդերը Սիրիայի հյուսիս-արեւելքում, Թուրքիան, որը վերահսկում է Սիրիայի հյուսիսը եւ Իսրայելի ներխուժումը Էլ-Կունեյտրա: Թել Ավիվը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիային` թիրախավորելով ռազմավարական ռազմական օբյեկտներն ու զենքի պահեստները: Այսինքն` Սիրիայում ոչ միանշանակ իրավիճակ է` ամերիկյան եւ ռուսական ռազմաբազաներ, թուրքական հավակնություններ եւ բուֆերային գոտու իսրայելական օկուպացիա։ Ընդ որում՝ բոլորը հայտարարում են Սիրիայի ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին եւ սպասում են ինչ-որ տեղաշարժի բուն սիրիական որոշման կառուցվածքում։ ԱՄՆ-ի կողմից Դամասկոսի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցների չեղարկումը, փորձագետների կարծիքով, Սիրիայի ժամանակավոր նախագահի կայունությունն ամրապնդելու ամերիկյան փորձ է եւ Սիրիան արեւմտյան ճամբարին միացնելու փորձ:
Բայց կան շահեր, որոնք այնքան էլ նույնական չեն Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ Թուրքիայի շահերին։ Ուստի ԱՄՆ-ը վախենում է Սիրիայում պայթյունից, որը կխաթարի տարածաշրջանը վերակակազմակերպելու իր ծրագրերը, բայց նա իսկապես ի վիճակի չէ գրավել Իրանի եւ Ռուսաստանի տեղը Դամասկոսում, դադարեցնել Թուրքիայի աճող ազդեցությունը կամ Իսրայելի աշխարհաքաղաքական հավակնությունները, իրականացնել Սաուդյան Արաբիայի տեսլականը Սիրիայի ապագայի վերաբերյալ: Առայժմ փորձեր կան Սիրիայի հետ հարաբերություններում հավասարկշռություն ստեղծել Թուրքիայի եւ Իսրայելի երկխոսության միջոցով, հավասարակշռել այնտեղ թուրքական եւ սաուդյան ազդեցությունը, ինչը հազվադեպ է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության մեջ` Ռուսաստանին որպես մարտավարական գործընկեր միացնելու հեռանկարով։ Բայց այս հարցում Մոսկվան կարող է ունենալ իր բարդ հաշվարկները, որպեսզի վերակենդանացնի ԴԱԻՇ-ի դեմ համատեղ պայքարի որոշ վնասված հյուսվածքներ։ Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է:
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի