|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել է փակել երկրում ԱՄՆ բոլոր ռազմաբազաները։ Նա նման հայտարարություն է արել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի՝ Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու անհրաժեշտության մասին առաջարկից հետո։
«Բահչելին առաջարկել է դուրս գալ ՆԱՏՕ-ից։ ՆԱՏՕ-ի դաշինքն անհրաժեշտ է Թուրքիային, բայց ես կուզենայի տեսնել, թե որքանով են անկեղծ իշխանությունները։ ԱՄՆ-ը Հունաստանը լցրել է բազաներով, նրանց նպատակն ակնհայտ է։ Թող խորհրդարան մտցնեն Թուրքիայում ամերիկյան ռազմական օբյեկտների փակման մասին օրինագիծ, մենք կաջակցենք»,- ասել է նա։
Քըլըչդարօղլուն պարզաբանել է, որ իր քաղաքական ուժը պատրաստ է անել այն, ինչ իրենից կախված է, նաև՝ հետաքրքրվել, թե իշխանությունները կգնա՞ն նման քայլի։ Նա հստակեցրել է, որ իր կուսակցությունը դեմ է նեոլիբերալիզմին և երկրում օտարերկրյա զինվորականների առկայությանը։