Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Մայիսի 23-ին Հռոմում Օմանի Սուլթանության դեսպանատան կենտրոնկայանում տեղի ունեցավ Օմանի միջնորդությամբ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսաիդին խոսել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի մասին»: Իր հերթին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հույս է հայտնել՝ «առաջիկա մեկ-երկու հանդիպումներում» արդյունքի կհասնեն: Միեւնույն ժամանակ, կողմերը չեն թաքցրել, որ բախվում են Իրանի` ուրանի հարստացման իրավունքի հետ կապված խոչընդոտի: Այն հայտնվել է որպես Իսրայելի ճնշման արդյունք, որը ձգտում է պարտադրել «զրոյական հարստացման» հավասարություն, որը պոտենցիալ սպառնում է փոխզիջումային լուծման հասնել: Ինչ վերաբերում է ԱՄՆ - ին, ապա նա միայն Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլում առաջին անգամ առաջ քաշեց այդ դիրքորոշումը` Իրանից պահանջելով ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացումը», - նշել է Տարասովը:
Նա նաեւ հիշեցրել է՝ 2015 թ-ի համաձայնագիրը թույլ է տվել Իրանին սահմանափակ հարստացում խաղաղ ստանդարտների շրջանակներում` ատոմային էներգիայի միջազգային գործակալության խիստ վերահսկողության ներքո:
«Սա համեմատաբար նոր պահ է, քանի որ նախկինում Թրամփը ձգտում էր թույլ չտալ Իսրայելին մասնակցել բանակցային գործընթացին կամ ինչ-որ կերպ ազդել դրա վրա: Իրանցի փորձագետների կարծիքով` դա կապված է ԱՄՆ-ի Կոնգրեսում ներքին տարաձայնւթյունների հետ, որտեղ գոյություն ունի ուժեղ Իսրայելյան լոբբի, որը մերժում է Իրանի հետ ցանկացած համաձայնագիր, որը չի ներառում «զրոյական հարստացում»: Այս կապակցությամբ նույնիսկ ենթադրություն է հնչում՝ Թրամփը կգնա գործադիր կարգավիճակով համաձայնագրի ստորագրման ճանապարհով` այն չփոխանցելով Կոնգրեսին` փորձելով համաձայնագիրը ներկայացնել անձնական հաջողություն», — ասում է քաղաքագետը:
Միեւնույն ժամանակ, իրադարձությունների նման ընթացքը ցույց է տալիս բանակցությունների շարունակման հնարավորությունը, եթե արձանագրվեն երկու հիմնական կետեր` Իրանի համաձայնությունը խաղաղ նպատակներով սահմանափակ հարստացմանը եւ ապահովել, որ ապագայում ԱՄՆ-ը դուրս չգա համաձայնագրից: Իրանը բանակցությունների նոր փուլից առաջ իր փոխզիջումային քայլն արեց` ցույց տալով առճակատումից խուսափելու ցանկություն, շարունակեց փորձագետը:
Եթե Թեհրանն ու Վաշինգտոնը համաձայնության գան իրանական միջուկային ծրագրի շուրջ, ապա Իրանը կարող է դիտարկել ՄԱԳԱՏԷ-ի ամերիկացի տեսուչներին երկրի միջուկային օբյեկտներ մուտք գործելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարը: Ի դեպ, Թրամփը բացահայտել է իր եւ Նեթանյահուի միջեւ այս հարցի շուրջ տեղի ունեցած բանավեճի մի մասը` հաստատելով, որ «Իրանի դեմ Իսրայելի ցանկացած քայլ անտեղի է»` նկատի ունենալով «Վաշինգտոնի եւ Թեհրանի մերձավորությունը այժմ լուծմանը հասնելու հարցում»:
«Դա ցույց է տալիս մեծ եւ հիմնարար փոփոխություններ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ քաղաքականության մեջ, եւ որ Իրանի հետ դիվանագիտական լուծումը դեռ չի սպառվել: Այնպես որ, սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը», - ամփոփել է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի