|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ապարդյուն են։ Այդ մասին լրագրողներին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Բանակցությունները այնպիսի գործընկերոջ հետ, որը չի ճանաչում բանակցությունների երկկողմանի բնույթը, որը հպարտանում է Իրանում իր ռազմական ներխուժմամբ և իրանցի երեխաների սպանությամբ, և որը հստակորեն ձգտում է պարտադրել իր պահանջները, տրամաբանական արդարացում չունեն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Բաղային ընդգծել է, որ «ներկայումս Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ չեն ընթանում»։
2025 թվականին Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների հինգ փուլն ավարտվել են առանց արդյունքի՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկի և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածների պատճառով։ Սեպտեմբերի 23-ին Իրանի առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելը չի համապատասխանում Իսլամական Հանրապետության ազգային շահերին։