կարևոր
1045 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-27 17:28
Աշխարհ

Թուրքիան խոչընդոտում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնության գալուն

Թուրքիան խոչընդոտում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնության գալուն
Անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններից մեկը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններն էին: Թուրքիայի համար, որի տարածքում տեղի ունեցան բանակցությունները, այս իրադարձությունն առիթ հանդիսացավ հիշեցնելու իր քաղաքական կարեւորության մասին, քանի որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներից միայն նա կարողացավ կազմակերպել ռուսական եւ ուկրաինկան պատվիրակությունների հանդիպումը:

Սակայն արդեն ստամբուլյան բանակցություններից հետո պաշտոնական Անկարան իրեն բոլորովին այլ կողմ ցույց տվեց: Մայիսի 18-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել: Այս հայտարարության առաջին մասը մեծ նշանակություն ունի:

«Ղրիմի թուրք թաթարները` Ղրիմի բնիկ ժողովուրդը, բռնի տեղահանվել են իրենց հայրենիքից 81 տարի առաջ (մայիսի 18-ին) եւ աքսորվել անմարդկային պայմաններում: Աքսորվածների զգալի մասը մահացել է այն պայմանների հետեւանքով, որոնցում նրանք գտնվում էին: Չնայած անցել են տասնամյակներ, Ղրիմի թաթար ժողովրդի ուզուրպացված իրավունքները չեն վերականգնվել, իսկ Ղրիմի անօրինական բռնակցումն էլ ավելի է սրել տառապանքները։ Թուրքիան, ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է աջակցել Ղրիմի թաթար թուրքերին` վերացնելու նրանց անարդար տառապանքները, պաշպանելու նրանց ինքնությունը եւ ապահովելու նրանց կյանքը իրենց նախնիների հողերում` անվտանգության, խաղաղության եւ բարգավաճման մեջ»:

Ուշադրություն դարձրեք՝ «Ղրիմի անօրինական անեքսիայի» մասին հատվածը քար է նետված Ռուսաստանի բանջարանոցում, քանի որ Ղրիմը եւ Սեւաստոպոլը դե յուրե եւ դե ֆակտո Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներն են: Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ Էրդողանի օգտահաշվում նույն օրը գրված է եղել «Հայրենի հողից աքսորվելու 81-րդ տարելիցին ես վշտով հիշում եմ Ղրիմի թաթարների մեր եղբայրների ու քույրերի ապրած տառապանքները եւ ողորմություն եմ խնդրում Աստծուն` աքսորի ժամանակ նահատակված մեր հայրենակիցների հանդեպ: Որպես Թուրքիա` մենք կշարունակենք պաշտպանել Ղրիմի մեր եղբայրների իրավունքները եւ միշտ կլինենք նրանց կողքին»:

Նմանատիպ բովանդակությամբ գրություն է թողել նաեւ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի խոսնաը։

Ըստ էության՝ պաշտոնական Անկարան խոչընդոտում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ փոխզիջման հասնելունՂրիմի նկատմամբ ռուսական իրավասությունը չճանաչելու մասին Թուրքիայի հերթական հայտարարությունն արձակում է ուզուրպատոր Զելենսկու եւ նրա հետեւում կանգնած Մեծ Բրիտանիայի ձեռքերըորոնք ձգտում են ամեն ինչ անել ռազմական գործողությունները շարունակելու համար: Իսկ չէ՞ որ նույնիսկ Թրամփը եւ նրա հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքրոֆթը թույլ էին տալիս Ղրիմը Ռուսաստանի տարածք ճանաչելու հնարավորությունը: Եթե Թուրքիան ցուցադրաբար հրաժարվում է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմում, ապա Ուկրաինայի ոչ լեգիտիմ ղեկավարությունն առավել եւս չի ճանաչում ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջաններըԲնական է, որ նման միտման դեպքում ռազմական գործողությունների շարունակությունն անխուսափելի է դառնում:

Եվ այստեղ առաջանում է ողջամիտ հարց. ինչո՞ւ թուրքական ղեկավարությունը, որը սկզբում աջակցում էր Թրամփի վարչակազմին եւ նրա խաղաղարար նախաձեռնություններին, որոշեց համագործկցել ռազմական գործողությունների շարունակման կողմնակիցների հետ, եթե հենց ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելն էր, որը կողմնորոշված էր դեպի Եվրամիություն, հակաամերիկյան, հակառուսական եւ հակաթրամփյան հայտարարություններ անում։

Ըստ ամենայնի՝ Էրդողանը հերթական քաղաքական մանեւրն է կատարել, որն իր քաղաքական գործունեության մեջ ամենեւին էլ առաջինը չէ: Թուրքիայի նախագահը, որն աջակցել է ամերիկյան նոր վարչակազմին, բախվել է ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքական ճնշումներին: Չմոռանանք՝ 2025 թ-ի մարտին Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին սատարող հակաէրդողանական ցույցեր տեղի ունեցան նույնիսկ Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի: Այն ժամանակ Էրդողանն ինքը բացահայտ ակնարկում էր թուրքական ընդդիմությանը բրիտանական համապատասխան շրջանակների աջակցության մասին: Այդ ժամանակ Թուրքիայի ղեկավարության համար վտանգավոր գործոն էր Անկարայի եւ Լոնդոնի միջեւ հնարավոր հակամարտությունը, քանի որ ի սկզբանե Թրամփի քաղքականությունն ու գաղափարախոսությունը սպառնում էին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հատուկ հարաբերությունների փլուզմամբ, որի վրա հիմնված է 5 անգլախոս երկրների միությունը, ՆԱՏՕ-ի դաշինքը եւ նույնիսկ եվրաինտեգրումը:

Կարեւոր է արձանագրե՝լ ապրիլի վերջին-մայիսի սկզբին Թուրքիան նույնպես ենթարկվեց արեւմտյան կոալիցիայում միասնության վերականգնման գործընթացին, որը սասանվեց Թրամփի նախագահության առաջին ամիսներին: Ապրիլի 22-ին Անկարայում Էրդողանը փակ հանդիպում է ունեցել Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Սեմ Օ'սթինի հետ: Ըստ թուրքական կողմի` բանակցությունները նվիրված էին երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ հարցերին: Հայտնի է նաեւ, որ բանակցությունների ժամանակ Էրդողանը հայտարարել է Ավստրալիայի հետ առեւտրի, զբոսաշրջության եւ տրանսպորտի ոլորտում համագործակցությունը զարգացնելու ցանկության մասին, ինչպես նաեւ հիշատակել պաղեստինա-իսրայելական հակամարտույունը: Ինչու պետք է ուշադրություն դարձնել այս հանդիպմանը: Նախ, Ավստրալիայի գլխավոր նահանգապետը Բրիտանական թագավոր Չարլզ III-ին ներկայացնող անձն է: Երկրորդ` Ավստրալիան Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկիր է:

Սակայն ավելի մեծ նշանակություն ունի Էրդողանի հանդիպումը Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լյուքսոզնի հետ, որը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Ստամբուլում: Նախքան բուն հանդիպմանը անցնելը, պետք է ուշադրություն դարձնել որոշ փաստերի: Մինչեւ 2025ը Նոր Զելանդիայի վարչապետը վերջին անգամ Թուրքիա է այցելել 2015 թ-ին։ Ներկայիս այցի առիթը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլո-ֆրանսիական ուժերի Դարդանելի գործողության ժամանակ Գալիպոլի թերակղզում ավստրալա-նորզելանդական կորպուսի վայրէջքի 110-ամյակն էր: Սակայն մինչ Թուրքիան Լյուքսոնը պատրաստվում էր այցելել մառախլապատ Ալբիոն, ընդ որում՝ դեռ ապրիլի 17-ին նա հայտարարել էր այդ մասին:

«Նոր Զելանդիան ամուր կապեր ունի ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Թուրքիայի հետ, որոնք կեղծված են մեր ընդհանուր պատմության կողմից: Ես անհամբեր սպասում եմ այդ կապերի ամրապնդմանը»:

Կարեւորն այն է, որ Էրդողանի հետ հանդիպումից երեք օր առաջ` ապրիլի 22-ին, Մեծ Բրիտանիայում Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի համար օգնության երկարաձգման մասին (Նոր Զելանդիայի հրահանգիչների կողմից զինյալների պատրստումը Մեծ Բրիտանիայի եւ մայրցամաքային Եվրոպայի տարածքում, ինչպես նաեւ հետախուզական, հաղորդակցական եւ լոգիստիկ աջակցությունը) մինչեւ 2026 թ-ի դեկտեմբեր: Հասկանում եք՝ Վելինգթոնի նման քայլը համաձայնեցված էր Լոնդոնի հետ եւ ուղղված էր ռազմական գործողությունների շարունակմանը, մանավանդ որ այցի ընթացքում Լյուքսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ այցելել էր Անգլիայի հարավում գտնվող զորավարժարան, որտեղ պատրաստում էին Ուկրաինայի զինված ուժերի զինյալներին:

Եվ ահա դրանից հետո` ապրիլի 25-ին, Ստամբուլում Լյուքսոնն ու Էրդողանը բանակցություններ են վարել: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր: Ըստ թուրքական կողմի` Էրդողանը Նոր Զելանդիան անվանել է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կարեւոր գործընկեր` ընդգծելով հետագայում եւս համգործակցությւնը զարգացնելու մտադրությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առեւտուրը, տրանսպորտը եւ պաշտպանական արդյունաբերութունը: Թուրքիայի նախագահը չի զլացել հիշատակել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը: Ընդհանուր առմամբ՝ Էրդողանը Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի միջոցով հստակ կարողացել է վերականգնել վստահելի հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ, քանի որ ապրիլի 30-ին Լոնդոնում պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գերգյունը եւ պաշտպանության փոխնախարար Մուսա Հեյբեթը Մեծ Բրիտանիայի պաշտպանական գնումների եւ արդյունաբերության նախարար Մարիա Իգլի հետ ստորագրել են Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության խորհրդի հստակեցումը, որը ինստիտուցիոնալացնում է երկրների միջեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը:

Բայց դրանով գործը չսահմանափակվեց։ Մայիսի 7-ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի բիզնեսի եւ առեւտրի հարցերով նախարարը եւ առեւտրային քաղաքականության եւ տնտեսական անվտնգության նախարարը հանդիպումներ են ունեցել Թուրքիայի առեւտրի նախարարի եւ նրա տեղակալի հետ, որից հետո ստորագրվել են երկու համաձայնագրեր, որոնք ուղղված են առեւտրային խոչընդոտների վերացմանը: Սակայն թուրք-բրիտանական գործարար համաժողովում ելույթ ունեցած թուրք նախարարի Լոնդոն կատարած այցից բացի, բրիտանական մայրաքաղաքում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ.մայիսի 7-ին Rolls-Royce-ը եւ Turkish Technic-ը (Թուրքական ավիաուղիների դուստր ընկերություն) համաձայնագիր ստորագրեցին Ստամբուլի օդանավակայանում շարժիչների տեխնիկական սպասարկման խոշոր կենտրոն ստեղծելու մասին:

Տեսնում ենք՝ մինչ Թրամփի վրա ԱՄՆ-ի ներսում եւ նրա սահմաններից դուրս ճնշում էին Ռուսաստանի նկատմամբ առճակատման կուրսի շարունակման կողմնակիցները, Թուրքիայի ղեկավարությունը նաեւ արագորեն վերականգնեց վստահելի-դաշնակցային հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ, որը մնում է ուզուրպատոր Զելենսկու իշխանության պահպանման երաշխավորը: Համապատասխանաբար, կրկին հայտարարելով Ղրիմի նկատմամբ ռուսական իրավասությունը չճանաչելու մասին՝ Թուրքիան, Մեծ Բրիտանիայի շահերից ելնելով, իր ներդրումն ունեցավ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ փոխզիջման հասնելու փխրուն փորձի տապալման գործում:

 

Պյոտր Մակեդոնցեւ

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի