|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները: Հայաստանն ընդունել է համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը: Խոսքը միջազգային հայցերի հետքաշման եւ սահմանին երրորդ երկրներին պատկանող ուժեր չտեղակայելու մասին է։ Հայաստանի ԱԳՆ-ն շտապեց աչքալուսանք տալ, թե` «Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման»։ Սկսել են խորհրդակցություններ «ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ»։
Չնայած ՔՊ-ականներից ոմանք երեկ այս հայտարարությունն ակտիվորեն տարածում էին, սակայն մասնավոր զրույցներում խոստովանում էին, որ սա չի նշանակում, թե պայմանագիրը ստորագրվելու է՝ Բաքուն ածանցյալ պահանջներ է առաջ քաշել: Խոսքը Սահմանադրությունը փոխելու մասին չէ, որին Փաշինյանը համաձայնել է, այլ 350 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձի, Զանգեզուրի միջանցքի եւ Հայաստանի «ռազմական հանցագործներին» Բաքվին հանձնելու, ինչի մասին արդեն քանի անգամ հայտարարում է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը։