|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը փետրվարի 20-ին չի հանձնել Շերի Բիբասի մարմինը Իսրայելին վերադարձված պատանդների մարմինների հետ։ Ըստ իսրայելական կողմի՝ իրենց հանձնել են մեկ այլ կնոջ մարմին։
Նեթանյահուն մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։ Նա նշել է, որ իրենք ամեն ինչ կանեն, որ կնոջ մարմինը հետ ստանան։ Նեթանյահուի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը պատասխան է տալու այս գործելաոճի համար։
Հիշեցնենք՝ երեկ ՀԱՄԱՍ-ը Գազայի Կարմիր Խաչին է հանձնել չորս իսրայելցի պատանդի, որոնցից երկուսը եղել են երեխաներ՝ 9 ամսական և 4 տարեկան։