|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահները պատերազմում զոհվածների ավելի քան 1,9 հազար մարմին են վերադարձրել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, Արցախում խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։
«Խաղաղապահներն ավելի քան 1960 սպանվածի մարմին են վերադարձրել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին: Մինչ օրս մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները»,- ասել է նա և հավելել է, որ երկու կողմից 100-ից ավելի զինվորներ են ազատվել գերությունից եւ վերադարձել հայրենիք։
Հիշեցնենք, որ միայն հայկական կողմը Արցախից օկուպացված տարածքներից տարհանել է ավելի քան 1703 զինծառայողի աճյուն: