|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 դի: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Դիերից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը՝ հայտնաբերվել է Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից:
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Այսպես, արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 դի: