|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Կատարին և Եգիպտոսին է փոխանցել Իսրայելի հետ գերիների փոխանակման մասին առաջարկների պատասխանը, արձագանքը դրական է եղել։
«Վերջերս ՀԱՄԱՍ շարժումը ղեկավարության և դիմադրության խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո Կատարի և Եգիպտոսի եղբայրներին է փոխանցել համաձայնագրի հետ կապված իր պատասխանը», – ասվում է շարժման մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ շարժումն առաջարկին դրական է արձագանքել` ողջունելով հրադադարի ռեժիմը, պաղեստինցիներին մարդասիրական օգնությամբ ապահովելը, Գազայի հատվածի վերականգնումը, շրջափակման չեղարկումն ու գերիների վերջնական փոխանակումը։
Հունվարի վերջին Իսրայելի, ԱՄՆ–ի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչները Փարիզում համաձայնեցրել էին Գազայի հատվածում փուլ առ փուլ գերիների ազատման նոր գործարքի հիմքերը։ ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ Գազայում հաշտություն կնքելու առաջարկ է ստացել, ուսումնասիրում է այն և կտա իր պատասխանը։