|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների շրջանակում միմյանց են փոխանցվել փոխանակման ենթակա անձանց ցուցակները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Թահեր ան Նունուն։
«Այսօր տեղի է ունեցել այն գերիների ցուցակների փոխանակում, որոնց պահանջվում է ազատ արձակել համաձայնեցված մեխանիզմներին և թվաքանակին համապատասխան», - ասվում է հայտարարության մեջ։
Շարմ էլ Շեյխում կողմերի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում հոկտեմբերի 6-ից։