|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Ամենախնդրահարույց հարցը հայագիտության հարցն է: Հայագիտությունը ոչ բոլորին է հետաքրքրում աշխարհում: Այսինքն՝ կարող են գրվել անգլերեն հոդվածներ, որոնք պարզապես չընդունվեն, որովհետև հետաքրքիր չեն, ասենք՝ մեր գրողների մասին: Այս մասին Մայրենիի միջազգային օրվա համատեքստում հայաստանյան գիտության ոլորտում հայոց լեզվի դերի և հեղինակությանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը՝ անդրադառնալով անցյալ տարի կառավարության ընդունած Գիտական կադրերի ատեստավորման կարգին, ըստ որի գիտնականների ատեստավորումը պետք է տեղի ունենա միայն Web of Science և Scopus հարթակներում ընդգրկված գիտական հանդեսներում և հրատարակչություններում հրապարակվող հոդվածներ հրապարակվելու հիման վրա:
«Էլ չեմ ասում, որ հայոց լեզուն և բարբառագիտությունը, քանի որ բազմաթիվ բարբառներ ունենք, որոնք դեռ չեն ուսումնասիրվել, անհնար է անգլերեն լեզվով թարգմանել: Ես սա համարում եմ դավադրություն հայագիտության, հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում