|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրավիրվել էինք, որպեսզի իրանցիների հետ առերեսումը շարունակեինք, բայց մեր իրավապահ համակարգը չի դադարում զարմացնել՝ իր ֆանտազիաներով, ապօրինությունների մակարդակով»,- քննչականի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հավելելով. «Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին ինձ հեռացնել վարույթից, այսինքն՝ թույլ չեն տալիս հանդիսանամ Ծառուկյանի պաշտպանը, որովհետև Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ ես ևս ներկա եմ եղել իրենց ընդհանուր հանդիպումներին ու դիտարկել են, որ կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և որպես վկայի կարգավիճակում հարցաքննվել: Սա ապօրինության գագաթնակետն է»:
Նրա խոսքով՝ վախից են իրեն հեռացրել վարույթից. «Էն ապօրինությունները, որ իրենք կատարում էին, երեկ ուղղակի ջախջախել ենք»: