կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 19:52
Աշխարհ

Չինաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Չինաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնել են նախապատրաստել բարձր մակարդակի շփումների հաջորդ փուլը և առաջընթաց գրանցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ Մանիլայում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հանդիպումից հետո։

«Մեր պարտականությունն է հետևել երկու առաջնորդների կողմից սահմանված ուղղությանը, վերացնել խոչընդոտները, հաղթահարել արգելքները և ապահովել, որ առաջնորդների համաձայնությունը վերածվի կառավարությունների և բոլոր ոլորտների համակարգված գործողությունների», – ասել է Վան Ին։

Նա գնահատել է, որ երկու առաջնորդների կողմից Պեկինում ձեռք բերված համաձայնությունները սահմանում են կառուցողական և ռազմավարական առումով կայուն հարաբերություններ կառուցելու ուղի։