կարևոր
670 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 17:13
Քաղաքական

Գանդիից մեջբերումներ անող ՀՀ իշխանությունը դուրս է եկել ազատության սիմվոլների դեմ․ Շարմազանով

Գանդիից մեջբերումներ անող ՀՀ իշխանությունը դուրս է եկել ազատության սիմվոլների դեմ․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ ««Ինձ համար միշտ գաղտնիք է եղել, թե ինչպե՞ս մարդը կարող է ինքն իրեն հարգել՝ նվաստացնելով իր նմաններին»։ Մահաթմա Գանդի։

Ազատության ու անկախության պայքարի սիմվոլներից Մահաթմա Գանդիի այս խոսքերը կարող են վերաբերել նաեւ ՀՀ կառավարող շրջանակներին։

Ժամանակին Մահաթմա Գանդիից մեջբերումներ անող այսօրվա կառավարիչները թող հիշեն նրա այս խոսքերը։

Քաղաքական ռեպրեսիաները Հայաստանում չեն սահմանափակվում միայն կալանավորումներով։ Տեղի են ունենում քաղաքական որոշ ընդդիմախոսների նկատմաբ արժանապատվությունը նվաստացնող գործընթացներ ու ատելության քարոզ։

Մի կողմից տեղի է ունենում հետապնդում, մյուս կողմից՝ հետապնդվողների տոտալ պիտակավորում։

«Ժողովրդավարական բաստիոն»-ի երեւելիները կռիվ են հայտարարել ոչ միայն քաղաքական այլախոհներին, այլ նաեւ Գանդիի, Մանդելայի, Սախարովի ժողովրդավարական ժառանգությանը՝ այդ ամենը անելով «ժողովրդավարական Արեւմուտքի» լռության պայմաններում։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։